Արդեն մեկ ամիս է Վաչիան գյուղի մանկապարտեզում վերանորոգման աշխատանքներ են ընթանում՝ բարերար Լյովա Մանուկյանի միջոցներով։ Նորոգումից հետո մանկապարտեզը նոր խաղահրապարակներ, խաղալիքներ ու կահավորանք կունենա։

Հիմա կատարվում են պատերի երեսպատման աշխատանքներ, որի ավարտին մանկապարտեզը կանցնի իր սովորական աշխատանքնային ռեժիմին։

2

Վերանորոգման աշխատանքները մեկնարկել են օգոստոսի վերջ։ Ցանկացել են ավելի շուտ սկսել, սակայն որոշակի խնդիրների պատճառով հետաձգվել է։ Ըստ մանկապարտեզի մենեջեր Արծվիկ Ապոյանի՝ աշխատանքները պետք է ավարտին հասցվեն մինչև սեպտեմբերի վերջ, սակայն այն հետաձգվում է, քանի որ վերանորոգման աշխատանքներն իրականացնում են գյուղացիները, իսկ նրանք արդեն բերքահավաքով են զբաղված։

6

Վաչիանի մանկապարտեզն ապահովված է ամեն ինչով, բարերարը հաճախ է այցելում, և եթե ինչ-որ խնդիր է նկատում, այն արագ լուծում է։

8

xaxasrah

Այս անգամ տեսել է, որ նախակրթարանի պատերը խոնավացել են, և ըստ այդմ որոշել է ամբողջ մանկապարտեզը վերանորոգել։ Ինչպես նաև նոր խաղալիքներ է բերել Ռուսաստանից՝ սղարաններ, ճոճանակներ և այլն։

3

Մանկապարտեզի միակ խնդիրն այն է, որ կոյուղագիծ չկա, կրթարանին կից կոյուղաջրի համար մեծ փոս է փորված, որը մաքրվում է 3 ամիսը մեկ, հիմա այդ փոսի կողքին նորից փոս են փորում, այն ավելի մեծացնելու համար։

22

Հիմա մանկապարտեզ է հաճախում 70 երեխա, երեք խումբ՝ մեծ, միջին և փոքր տարիքի։ Ընդհանուր աշխատում է 19 հոգի։

Հիշեցնենք, որ Վաչիան գյուղի մանկապարտեզը բացվել է 2011 թվականին, գյուղի բարերար Լյովա Մանուկյանի միջոցներով: Նա իր հայրական տունը վերածել է մանկապարտեզի: Այն վերջին անգամ վերանորոգվել էր 2018 թվականին։

Մանկապարտեզի աշխատակիցները շնորհակալ են բարերարից, ասում են՝ շատ ուշադիր է, չկա այդպիսի առիթ, որ բաց թողնի։

Այս թեմայով կարող եք կարդալ նաև՝

Վաչիան գյուղի մանկապարտեզի հիմքն ամրապնդվում է