Ախալքալաքի մունիցիպալիտետում խմելու ջրի համակարգեր են կառուցվում:

Այս պահին Ախալքալաքի քաղաքապետարանը խմելու ջրի հիմնական խողովակաշարերի կառուցման երկու մրցույթ է հայտարարել՝ Կոթելիա գյուղում և Փոքր Սամսար գյուղում։

Կոթելիայում խմելու ջրի հիմնական խողովակաշարի կառուցման մրցույթը հայտարարվել է նոյեմբերի 18-ին՝ 151 272 լարիի չափով, հայտերն ընդունվում են նոյեմբերի 26-ից 29-ը։

Սա բազմամյա գնում է։ 2024 թվականին հատկացվելու է 100 000 լարի, 2025 թվականին՝ 51 272 լարի։ Ըստ մրցույթի՝ աշխատանքների ավարտի ժամկետը պայմանագրի կնքման օրվանից 60 օր է, իսկ 2025 թվականին՝ եղանակի բարելավումից՝ 60 օրացուցային օր:

Փոքր Սամսարում խմելու ջրի հիմնական խողովակաշարի կառուցման մրցույթը հայտարարվել է նոյեմբերի 18-ին 199 813 լարիի չափով, հայտերն ընդունվում են նոյեմբերի 26-ից 29-ը։

Սա ևս բազմամյա գնում է։ 2024 թվականին հատկացվում է 150 000 լարի, իսկ 2025 թվականին՝ 49 813 լարի։ Ըստ մրցույթի՝ աշխատանքների ավարտի ժամկետը պայմանագրի կնքման օրվանից 60 օր է, իսկ 2025 թվականին՝ եղանակի բարելավումից 60 օրացուցային օր։

Նշենք, որ օգոստոսի 22-ին Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նիստում պատգամավորները պայմանավորվել էին որոշակի աշխատանքներ իրականացնել, այդ թվում՝ Կոթելիա գյուղի խմելու ջրի խողովակաշարի վերականգնումը` 100 հազար լարիով, և Փոքր Սամսար գյուղում խմելու ջրի խողովակի վերականգնումը՝ 150 000 լարիով: Այս նիստի ընթացքում միջոցներ էին հատկացվել նաև Թոթխամ գյուղում ջրամատակարարման նոր գծի կառուցման համար՝ 200 000 լարի։

Նշենք նաև, որ խմելու ջրի խնդիրն արդիական է մունիցիպալիտետի բազմաթիվ այլ գյուղերում, ինչպիսիք են՝ Սուլդան, Ալաթումանը, Դադեշը, Վարևանը։