Այսօր ժամը 19:00-ին Ախալքալաքի շրջանի Դադեշ գյուղում ուժեղ փոթորիկը և տարափը քշել են գյուղի որոշ տների տանիքներ, դպրոցի տանիքի մի մասը, ինչպես նաև կոտրել են դպրոցի պատուհանները:

Ըստ գյուղի բնակիչների, ամենաշատը վնասվել են Կուրղանյան Մաքսիմի, Ափոյան Երջանիկի, Ափոյան Հարությունի, Մանուկյան Աղվանի տները և մասամբ պոկվել է նաև դպրոցի տանիքը:

«Նախնական տեղեկատվությունը հետևյալն է, մենք չգիտենք, թե էլ ով է ավելի շատ տուժել փոթորիկից, և ինչ վնաս են կրել գյուղացիները: Նրանք հույս ունեն, որ կառավարությունը կաջակցի նրանց այս ծանր պահին», – ասում է Դադեշ գյուղի բնակիչ Հովհաննես Մովսեսյանը:

Լուսանկարները՝ Արման Կուրգանյանի
smerch 4

smerch 3

smerch 2