Ախալքալաքում, կենտրոնական հրապարակի դիմաց, Ազատության փողոցում մոտ 13:00-ին տեղի ունեցավ միջադեպ պարեկային ոստիկանության և վարորդի միջև, ով տուգանվել էր: Միջադեպը մոտ մի ժամով կասեցրեց երթևեկությունը գլխավոր փողոցում մարդկանց հավաքման և փողոցի նեղության պատճառով:
Ախալքալաքի կենտրոնական փողոցում հավաքվել էին ավելի քան 100 մարդ, պատահական անցորդներ, իսկ մեջտեղում երիտասարդ տղան վիճում էր ոստիկանի հետ, քանի որ նա վերցրել էր իր փաստաթղթերը և տուգանել, այն բանի համար, որ նա առանց ամրագոտու էր երթևեկում: Սակայն, ըստ ականատեսների, երբ պարեկային մեքենան կանգնեցրեց և ոստիկանը խնդրեց ցույց տալ փաստաթղթերը, այդ ժամանակ տղան հանեց ամրագոտին և դուրս եկավ մեքենայից:
Վարորդի վեճը պարեկային ոստիկանության հետ գրավեց մեծ թվով մարդկանց ուշադրությունը, ովքեր աջակցում էին վարորդին, և դրական արտահայտվում նրա նկատմամբ. «Ցույց տվեք բոլորին, թե նրանք ինչպես են աշխատում Ախալքալաքում: Սա անօրինականություն է»: Շուտով վեճի վայրում հավաքվեց նաև տեղի ոստիկանությունը, ովքեր քաղաքավարիորեն լսում էին բոլոր նրանց պնդումները, ովքեր ցանկանում էին խոսել տուգանքների մասին:
Վարորդները պնդում են, որ պարեկային ոստիկանները հաճախ պարզապես անտեղի տուգանում են, մյուսները ասում էին, որ նման դեպքեր տեղի են ունենում շատ հաճախ: Եվ որ վարորդները հոգնել են չվաստակած տույժեր վճարելուց: Վկաները պահանջեցին ցույց տալ պարեկային անձնակազմի տեսանյութերը, ապացուցելու համար այս կամ այն կողմի ճշմարտացիությունը:
Այդ ընթացքում, ոստիկանությունը և վարորդի կողմ կանգնած բնակիչները համաձայնեցին, որ տեսանյութը պետք է վերանայվի, և եթե պարեկային անձնակազմը ճիշտ չէ, ներողություն կխնդրի վարորդից, բայց եթե հակառակն է և վարորդը խախտել է օրենքը, նա պարտավոր է ներողություն խնդրել պարեկային անձնակազմից և վճարել 50 լարի, թեև օրենքով նախատեսում է 40 լարի նման խախտումների համար: Հետո պարեկային մեքենան հեռացավ, ամբոխը ցրվեց:
Ախալքալաքում նմանատիպ միջադեպերը վարորդների և պարեկայինների միջև գնալով ավելի շատ են տեղի ունենում: Վարորդները հաճախ վիճարկում են պարեկային ոստիկանությանը սահմանած տուգանքները դատարաններում: