Ախալքալաքի սպասարկման կենտրոնն Ախալքալաքի կենտրոնում իրականացրել է ծառերի էտում, ինչպես նաև Ազատության փողոցի սկզբնական, ստորին հատվածում՝ ծառահատում։

Ըստ Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տնօրեն Մխիթար Ռստակյանի՝ կտրված ծառերը փտած էին: Ընդհանուր առմամբ հատվել է 6 ծառ։

45045fee-8cd8-4b6d-ac4a-85e713392959

«Այդ ծառերը փտած էին։ Կատարեցինք նաև ծառերի էտում Խաս Բախչա այգու շրջակայքում և դրա ներսում»,- նշեց նա։

Ռստակյանը նաև հավելեց, որ մինչև մարտի վերջ նախկինում հատված ծառերի փոխարեն կտնկվեն նոր ծառեր։ Նախատեսվում է տնկել շուրջ 20 ծառ։

Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը հավելեց, որ Ազատության փողոցի ստորին հատվածի մայթերը հնարավոր է այս տարի վերանորոգվեն։

«Եթե ստացվի, ապա մենք այս տարի նախատեսում ենք բարեկարգել փողոցի այս հատվածի մայթերը, ուստի ծառերն էլ են խանգարում։ Դրանք փչացնում են քաղաքի ընդհանուր տեսքը։ Բացի այդ, մենք նոր ծառեր ենք տնկելու հատուկ նշագծված տարածքներում, դրա համար աշխատանքներն արդեն ընթանում են»,- մեկնաբանեց նա։