«Ախալքալաք 1» հիդրոէլեկտրակայանի կառուցման շրջանակներում անհրաժեշտ է եղել Ախալքալաք-Ախալցիխե մայրուղու մի հատվածը բարձրացնել, այդ իսկ պատճառով նոր ճանապարհ կառուցվեց, որը արդեն մի քանի ամիս է շահագործվում է։ Սակայն ՀԷԿ-ի կից ճանապարհային ենթակառուցվածքային աշխատանքները կավարտվեն մայիս ամսին:
Ախալքալաքում ընթանում է երկու հիդրոէլեկտրակայանի կառուցում («Ախալքալաք-1» և «Ախալքալաք-2»), որոնք գտնվում են Փարավանի գետի և նրա վտակ Կորխի վրա։ Ներկա դրությամբ ՀԷԿ-երի շինարարական աշխատանքները շարունակվում են։
«Ախալքալաք-1» ՀԷԿ-ի կառուցումը նախատեսում էր, որ Ախալցիխե-Ախալքալաք ճանապարհի մի հատվածը մնալու է ջրի տակ: Այդ հատվածում կառուցվեց նոր 15 մ բարձր ճանապարհ: Ճանապարհի շինարարությունն իրականացրել է «Infra Construction TK Group» ՍՊԸ-ը:
Արդեն մի քանի ամիս է ճանապարհն անցնում է նոր հատվածով, վարորդները արդեն նույնիսկ չեն զգում փոփոխությունը։
ՀԷԿ-երի կառուցմամբ զբաղվում է «Աիսի» ընկերությունը:
Երկու հիդրոէլեկտրակայանների նախագծային դրվածքային հզորությունը 9.1 մվտ է լինելու, իսկ հոսանքի տարեկան արտադրությունը՝ 49 գվտ/ժ։ Հիդրոէլեկտրակայանի շրջակայքում գտնվում է երեք գյուղ՝ Դիլիսկա, Օրջա և Կորխ։ Նշված գյուղերում ընկերությունը պետք է իրականացնի սոցիալական նախագծեր։ Վեց նախագիծ. կոնկրետ Դիլիսկայում խմելու ջրի խողովակաշարի վերանորոգում, ճանապարհի և ջրահեռացման համակարգերի վերականգնում, Կորխում լողավազանի կառուցման և Օրջայում պոմպային համակարգի նորոգման նախագծերը արդեն ավարտված են։ Կորխի սպորտ դահլիճի և Օրջայի պոմպային համակարգի գծային վերանորոգումը շուտով կավարտվի։ Իսկ այս տարվա վերջ ծրագրվում է գործարկել հիդրոէլեկտրակայանները։
ՀԷԿ-երի շինարարության սկիզբը տրվել է 2019 թվականին: