Այսօր Թելման և Մյասնիկյան փողոցների խաչմերուկում, քաղաքային շուկային մոտ տեղի է ունեցել բախում Ախալքալաքի բնակիչների և պարեկային ոստիկանության աշխատակիցների միջև, քանի որ, բնակիչները փակել էին փողոցը, որպեսզի մարդիկ անեն իրենց առևտուրը առանց մեքենայի տակ ընկնելու սպառնալիքի, իսկ պարեկային ոստիկանությունը տուգանել է, երթևեկությունն ապօրինի խոչընդոտելու համար:

Ախալքալաքի բնակիչ Արտյոմ Այվազյանը՝ Ադամ Այվազյանի եղբայրը, ով Ախալքալաքի տոնավաճառի վարձակալն է, փակել էր Մյասնիկյանի փողոցը տոնավաճառի մոտ, կանգնեցնելով իր ավտոմեքենան հորիզոնական ուղղությամբ Մյասնիկյան-Թելման փողոցների խաչմերուկի վրա: Այս փողոցում գործում է միակողմանի երթևեկության ռեժիմ, այդ իսկ պատճառով տոնավաճառի տարածքում, այն ամբողջությամբ կասեցվել էր մեքենաների համար: Ըստ Արտյոմ Այվազյանի, նա փակել է ճանապարհը մսավաճառների խնդրանքով, որպեսզի մսի գնորդները չընկնեն մեքենայի տակ, քանի որ երթևեկությունը տոնավաճառի մոտ շատ լարված է և առկա է մշտական սպառնալիք, ինչպես ավտոմեքենաների, այնպես էլ հետիոտնի համար: Ճանապարհը փակ էր 12:00-ից:

Պարեկային ոստիկանության աշխատակիցները մոտ ժամը 15:00-ին, նկատելով ճանապարհի ապօրինի արգելափակման իրավիճակը, գրեցին ակտ ճանապարհը փակող մեքենայի սեփականատիրոջ վրա խախտման համար, 200 լարի տուգանքով: Սակայն մեքենայի սեփականատերը չստորագրեց արձանագրությունը և թույլ չտվեց, որ պարեկային ոստիկանության անձնակազմը հեռանա:

«Ես չգիտեմ վրացերեն, իսկ նա չի խոսում ռուսերեն, չնայած ես կարծում եմ, որ գիտի: Նա նույնիսկ չներկայացավ: Թող թարգմանեն ինձ համար, թե ինչ է գրված այդ ակտում, ես կստորագրեմ այն, հետո կհեռանան: Իսկ հիմա մենք թույլ չենք տա նրանց մեկնել», – ասում է Ադամ Այվազյանը:

Ըստ պարեկային ոստիկանության աշխատողի, իրենք սպասում են երկրորդ անձնակազմին, քանի որ նրանց և Այվազյանների միջև չի ստացվում հաղորդակցությունը, երկրորդ անձնակազմը կգա, և կարձագանքի խախտմանը: Ինչպես նաև պարեկային ոստիկանը նշել է, որ խախտողները կարող են բողոքարկել ակտը, եթե համաձայն չեն:

Հետո ժամանեց պարեկային ոստիկանության երկրորդ անձնակազմը: Ակտը կազմվեց, բայց Ադամ Այվազյանի խոսքերով, նրանք մտադիր են վիճարկել ակտը դատարանում:

Մյասնիկյան փողոցում քաղաքի ապրանքային տոնավաճառում Ամանորի նախօրեին, ակտիվորեն ընթանում է մսի առևտուրը: Այս օրերին միսը վաճառվում է նաև կենտրոնական քաղաքային Խաս Բախչա զբոսայգում: Ամանորի նախօրեին փողոցային առևտրի լարվածությունը Ախալքալաքում միշտ էլ կա: Այս տարի, այս լարվածությունը նաև ուժեղացնում է փողոցների դժվարանցանելիությունը մերկասառույցի և ձյան պատճառով: Անցյալ տարի, Ախալքալաքի Շրջանային ժողովը որոշում էր կայացրել, համաձայն որի արգելվում էր մսի առևտուրը կենտրոնական զբոսայգում, և մսամթերքի վաճառողները տեղափոխվեցին քաղաքային մարզադաշտ: Այս տարի, նման որոշում կամ էլ կանոնակարգեր չեն եղել, սակայն Շրջանային վարչությունից տեղեկացրին, որ փողոցներում մսի առևտուրով զբաղվելու իրավունք չունեն, ըստ անցյալ տարվա որոշման պետք է անեն առևտուրը մարզադաշտում:

Շուշան Շիրինյան