Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում կորոնավարակի 7 նոր դեպք է հաստատվել: Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 2 958: Ընդ որում 238-ը՝ Ախալքալաքում, 127-ը՝ Նինոծմինդայում։

Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 111 նոր դեպք։

Ադիգենի` 19,
Ախալցիխե` 30,
Բորժոմի` 43,
Ասպինձա` 11,
Ախալքալաք՝ 7 և
Նինոծմինդա՝ 1:

Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 1 309 անձ:

Ախալցիխեում՝ 495,
Բորժոմիում՝ 318,
Ադիգենում՝ 221,
Ասպինձայում՝ 139,
Ախալքալաքում՝ 107,
Նինոծմինդայում՝ 29:

Իսկ կարանտինային գոտիներում են գտնվում 243 մարդ, որից 57-ը՝ Ախալցիխեում, 186-ը՝ Բակուրիանում:

Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակից Սամցխե-Ջավախքում առողջացել է 35 մարդ, մահվան դեպք չի գրանցվել։

Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 1 111, մահվան դեպքերը 23։

Այս պահի դրությամբ սպասվում է 15 թեստի պատասխան։