Ախալքալաքի մունիցիպալիտետի Դադեշ գյուղի դպրոցի վերանորոգման աշխատանքներն ավարտված են։

Jnews-ը հասկանալու համար թե արդյո՞ք դասապրոցեսը վերսկսվել է, այսօր՝ փետրվարի 3-ին, եղավ Դադեշի դպրոցում։

Հանդիպեցինք շինաշխատանքների պատասխանատու Դաթո Դողանաձեին, ով վստահեցրեց, որ վերանորոգման աշխատաքներն ավարտվել են:

«Դասասենյակները պատրաստ են դասապրոցի վերսկսմանը։ Ուղղակի դասասեյնակները մի փոքր փոշոտ են, պետք է մաքրել։ Սպասում ենք Թբիլիսից գան միացնեն ջեռուցման համակարգը։
Հիմնանորոգման աշխատանքների վերջնաժամկետը փետրվարի 17-ն է։ Իմ կարծիքով դասերը կարող են վերսկսվել մինչև փետրվարի 17-ը», – ասաց նա։

Հիշեցնենք, որ արդեն մեկ տարի չորս ամիս է Դադեշ գյուղի աշակերտները հաճախում են Սուդայի հանրային դպրոց՝ երկրորդ հերթափոխով, քանի որ Դադեշի դպրոցում հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում։

Դադեշ գյուղի դպրոցը հիմնանորոգվում է Կրթության և գիտական ենթակառուցվածքների զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ։

Կարդացեք նաև՝