Արդեն մեկ տարի չորս ամիս է Դադեշ գյուղի աշակերտները հաճախում են Սուդայի հանրային դպրոց՝ երկրորդ հերթափոխով։ Դադեշի դպրոցը վերանորոգվում է։
Չնայած Դադեշ գյուղի դպորցի վերանորոգման աշխատանքների վերջնաժամկետը 2024 թվականի նոյեմբերն էր, բայց նորոգումը դեռ ընթացքի մեջ է։
Հասկանալու համար, թե ինչու մինչ օրս շինարարությունը չի ավարտվել Jnews-ը եղավ Դադեշի դպրոցում։
Տեղում աշխատում էին շինարարները։ Շինաշխատանքների պատասխանատու Դաթո Դողանաձեի խոսքով, դպրոցի վերանորոգումը գտնվում է ավարտական փուլում։
«Նորոգումն արդեն ավարտին է մոտենում։ Աշխատանքներն ընթանում են բարձր մակարդակով։ Իմ կարծիքով, երկու շաբաթից վերջնականապես կվերջացնեք գործը: Ներսում դասասենյակներն ամբողջությամբ պատրաստ են դասապրոցեսի վերսկսման համար։ Ջեռուցման համակարգի հետ կապված փոքրիկ խնդիր կա, դա էլ կանենք ու կվերջացնենք», – ասաց նա։
Մինչ վերանորոգման ավարտը Դադեշի դպրոցի աշակերտները երկրորդ հերթափոխով հաճախում են հարևան՝ Սուլդա գյուղի դպրոց։ Արդյունքում, դասաժամերը կրճատվել են՝ 45 րոպեից հասնելով 30-ի։ Դժգոհում են՝ ինչպես Սուլդայի, այնպես էլ Դադեշ գյուղի աշակերտների ծնողները։
Ախալքալաքի մունիցիպալիտետի Դադեշ գյուղի հանրային դպրոցի վերանորգման աշխատանքներն իրականացնում է ՍՊԸ «Սաբա կոնստրաքշեն»-ը։
Ընկերությունից Jnews-ին պատասխանեցին․ «Վերջնաժամկետի հետ կապված ստույգ ժամանակ չենք կարող նշել: Գործընթացը վերջնական փուլում է գտնվում, առաջիկայում կվերջացնեք շինարարությունը»։
Հիշեցնենք, որ Դադեշ գյուղի դպրոցը հիմնանորոգվում է Կրթության և գիտական ենթակառուցվածքների զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ։
Կարդացեք նաև՝