Ախալքալաքի մունիցիպալիտետի Բեժանո, Կիրովական և Կոթելիա գյուղերի հանրային դպրոցներում տարբեր առարկաների ուսուցիչների թափուր աշխատատեղեր կան:

Teacherjobs.ge կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ Բեժանո գյուղի հանրային դպրոցում ուսուցչի թափուր աշխատատեղ կա՝ VII, VIII, IX, X, XI դասարանների ֆիզիկայի, ինչպես նաև՝ III, VIII, IX, X, XI, XII, I դասարանների անգլերեն լեզվի դասավանդման համար:

Կիրովականի հանրային դպրոցում ուսուցչի թափուր աշխատատեղ կա V, VI, VII, VIII, IX, X դասարանների երաժշտություն առարկայի դասավանդման համար:

Իսկ Կոթելիա գյուղի Թամազ Մելիքիձեի անվան հանրային դպրոցում՝ III, IV, V, VI, VII դասարանների անգլերենի, I, II, III, V, VI, VII դասարանների երաժշտության, VIII, IX, XI, XII դասարանների մաթեմատիկայի, VII, VIII, IX, X, XI դասարանների ֆիզիկայի և V, VI, VII, VIII, IX, X, XI, XII դասարանների ֆիզիկական դաստիարակություն և սպորտ առարկաների ուսուցիչների համար: