Վրաստանում գարնանային արձակուրդները, ինչպես մասնավոր, այնպես էլ պետական դպրոցներում, կսկսվեն մարտի 8-ից և կտևեն մինչև մարտի 14-ը ներառյալ:
Ախալքալաքի դպրոցներն աշխատում են ճկուն ռեժիմով, կորոնավիրուսի հայտնաբերման դեպքում դպրոցներն անմիջապես անցնում են հեռավար աշխատառեժիմի:
Այսօրվա դրությամբ, Ախալքալաքի մունիցիպալիտետի բոլոր դպրոցներն աշխատում են սովորական ռեժիմով, բացի թիվ 3 (վրացական) դպրոցից, որի առաջինից չորրորդ դասարանները հաճախում են թիվ 5 դպրոց, 4-ից 12-րդ դասարանները սովորում են առցանց, քանի որ դպրոցի շենքում ընթանում է վերանորոգում:
Մունիցիպալիտետի բոլոր ուսուցիչներն իրավունք ունեն Ախալքալաքի ԱՀԿ-ում յուրաքանչյուր 14 օրը մեկ անվճար կորոնավիրուսի անվճար թեստ հանձնել:
Վրաստանում աշակերտների մեծ մասը վերադարձել են իրենց դասարաններ, իսկ 12%-ը (35 732 երեխա) որոշել են մնալ հեռավար դասառեժիմում: Այնուամենայնիվ, այս ցուցանիշը կարող է փոխվել՝ կախված աշակերտների և դպրոցի անձնակազմի շրջանում կորոնավիրուսի նոր դեպքերի հայտնաբերումից: Այս դեպքում կիրարկվում են կետային սահմանափակումները, երբ կոնկրետ դասարանն անցնում է առցանց ուսուցմանը:
Վրաստանի Կրթության նախարարության տվյալների համաձայն՝ միայն անցյալ շաբաթ աշակերտների 0,03%-ի և դպրոցների աշխատակիցների 0,1%-ի մոտ ախտորոշվել է կորոնավիրուսով: