«Էներգո Պրո Ջորջիա» էներգոբաշխիչ ընկերությունը արձագանքել է jnews.ge լրատվականի հոդվածին. “Հոսանքի վճարման տվյալները զայրացրեցին սպառողներին” և առաջարկում է դժգոհ բաժանորդներին դիմել ընկերությանը:

Ջավախքի տեղեկատվական կենտրոնը փետրվարի 10-ին հրապարակել էր հոդված, որտեղ խոսվում էր էլեկտրոէներգիայի սպառողների բողոքների մասին: Հունվարին եկան էլէկտրաէներգիայի ծախսման մեծ հաշվեթղթեր, և Ախալքալաքի շրջանի բազմաթիվ բնակիչներ կարծում են, որ նրանք իրականում այդքան շատ չեն սպառել: Հաշիվները զայրացրեցին սպառողներին, իսկ հոդվածը անտարբեր չթողեց «Էներգո Պրո Ջորջիա» ընկերությանը: Ընկերությունը որոշել է մեր տեղեկատվական կայքի օգնությամբ տարածել պաշտոնական հայտարարություն, որում մասնավորապես ասվում է.

«Ձմռանը, հատկապես հունվարին տոների ընթացքում էլեկտրաէներգիայի սպառումը աճում է, բայց եթե Էներգո-Պրո Ջորջիա ընկերության բաժանորդը կարծում է, որ իրեն հաշվեգրվել է ավելի շատ կիլովատ ժամ, քան նա օգտագործել է, ապա բաժանորդը պետք է դիմի ընկերության տարածքային սպասարկման կենտրոն կամ զանգահարի 0322471707 թեժ գծով, որտեղ ընկերության բաժանորդների հետ կապի մասնագետները, կտրամադրեն բաժանորդներին համապատասխան ծառայությունը: Ընկերությունը պատրաստ է վերանայել յուրաքանչյուր բաժանորդի խնդիրը և սխալի դեպքում ուղղել այն»:

Շուշան Շիրինյան