Այսօր, մայիսի 20-ին, 2017-2018 ուսումնական տարվա լավագույն 10 շրջանավարտները մեդալներ են ստացել ուսման առաջադիմության համար:

Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետների հանրային դպրոցների լավագույն աշակերտներն ամեն տարի ստանում են ոսկե և արծաթե մեդալներ՝ գերազանց առաջադիմության համար:

Այսօր Ախալքալաքի կրթական ռեսուրս կենտրոնում տեղի ունեցավ անցյալ՝ 2018 թվականին դպրոցն ավարտած աշակերտների մեդալներով պարգևատրման արարողությունը:

Ախալքալաքի մունիցիապլիտետի դպրոցներից 10 լավագույն շրջանավարտները ստացել են մեդալներ, որոնցից 9-ը ռուսաց թիվ 2 հանրային դպրոցի շրջանավարտներն են, իսկ մեկը` Մաջադիա գյուղի հանրային դպրոցի շրջանավարտ: 7 շրջանավարտ ստացել է ոսկե մեդալ, 3-ը` արծաթե:

Նինոծմինդայի մունիցիպալիտետում մեդալներ են ստացել 17 շրջանավարտներ, որոնցից 10-ը՝ ոսկե և 7-ը՝ արծաթե: