Այսօր՝ մայիսի 5-ին, Ասպինձայի ծառատնկարանից մեկ մետր երկարությամբ տնկիներ են բերվել Ախալքալաք, ինչպես և նախատեսված էր տնկարանի և «Աիսի» ընկերության միջև կնքված պայմանագրով: Այս ընկերությունն Ախալքալաքում հիդրոէլեկտրակայան է կառուցում և, ծրագրի սոցիալական և բնապահպանական ծրագրերի շրջանակներում, նվիրել է տարբեր ծառերի 250 տնկի:

Ապրիլի 22-ին՝ Երկրի համաշխարհային օրը, Ախալքալաքում տեղի էր ունեցել ծառատունկ: «Աիսի» ընկերությունը, որը կառուցում է «Ախալքալաք -1» և «Ախալքալաք -2» հիդրոէլեկտրակայանները, մունիցիպալիտետին հատկացրել է 250 տնկի՝ եղևնու, կենսածառի և սոճու: Սակայն, 20 եղևնու տնկիներ հետ են վերադարձվել, քանի որ դրանք ավելի փոքր էին, քան նախատեսված էր պայմանագրով: Ախալքալաք բերված տնկիները 20 սանտիմետր երկարություն ունեին, սակայն պետք է լինեին 1 մ:

Այսօր՝ մայիսի 5-ին, Ասպինձայի ծառատնկարանի ներկայացուցիչները 20 տնկիների փոխարեն բերեցին 21 եղևնու տնկի: Դրանցից 17-ը տնկվել են Խաս Բաչխչա զբոսայգում, իսկ երկուսը` Սուրբ Խաչ եկեղեցու բակում: Նաև մեկական եղևնի տնկել են քաղաքի թիվ 2 և թիվ 3 մանկապարտեզների բակերում:

Կանաչապատում Ախալքալաքում

Ախալքալաքում ծառատունկ է (ուղիղ)

el2