Էներգոբաշխիչ ընկերություն «Energo Pro Georgia»-ն հայտնում է, որ այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ժամը 13:00-ից 17:00 պլանային աշխատանքների պատճառով կհոսանքազրկվեն Ախալքալաքի մունիցիպալիտետի՝ Չունչխա, Դիլիսկա, Պտենա գյուղերը, ինչպես նաև քաղաքի Ցետկինա փողոցը:
Ինչպես նաև ժամը 13:30-ից մինչև 18:30-ն առանց էլեկտրականության կմնան Նինոծմինդայի շրջանի Սաթխա, Մեծ Գոնդուրա, Փոքր Գոնդուրա, Կաթնատու և այլ գյուղեր:
Վերականգնողական աշխատանքների ավարտից հետո էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի: