Անցած տարի Ախալքալաքի շրջանում 4 508 006,69 մլն լարիի ծրագիր ավարտին չի հասցվել, բազմաթիվ այլ ծրագրեր նույնիսկ չեն սկսվել:

Ախալքալաքի շրջանում 2016 թվականից պայմանագրերով շարունակվող ծրագրերի ընդհանուր գումարը կազմում է 1 572 566,72 լարի, որից 1 464 923,34 լարին տեղական բյուջեից է հատկացված, իսկ 107 643,38 պետական:

Էխտիլա-Սամսար ճանապարհի վերանորոգման աշխատանքները կշարունակվեն 2017-ին թվականին, որի համար տեղական բյուջեից հատկացված է՝ 978 755,77 լարի: Փողոցների ասֆալտապատման համար նախատեսված է 561 681,39 լարի, որից 98989,76 լարին պետական բյուջեից է ֆինանսավորվել:

19 999 լարի հատկացված նախագծերի կազմման համար փոխանցվել է 2017 թվական: Գումբուրդո գյուղի ջրամատակարարման համակարգի բարեկարգման աշխատանքների նախագծման համար նախատեսված է 3 477 լարի:

«Գյուղին Օգնություն» ծրագրի շրջանակներում ջրամատակարարման աշխատանքները ընթացքի մեջ են: Այդ աշխատանքների ընդհանուր գումարը կազմում է 8 653,62 լարի, սա ևս պետական հատկացում է:

Տեղական բյուջեից նախատեսված ծրագրերը, որոնք այս կամ այն պատճառներով չեն իրականացվել 2016 թվականին փոխանցվել են 2017 թվական: Այս աշխատանքների կատարման համար ընդհանուր առմամբ նախատեսված գուամրը կազմում է 2 935 500 լարի:

Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակի բարեկարգման աշխատանքների համար տեղական բյուջեից հատկացվել է 180 000 լարի, իսկ Ախալքալաքի և Կումորդոյի թեմի նստավայրի վերանորոգման համար 30 000 լարի:

Էխտիլա գյուղի խմելու ջրի ջրատարի վերանորոգման համար 57 500 լարի:
Ախալքալաքի Մշակույթի տան վերանորոգման համար 418 000 լարի:
Միկոյան փողոցի փակուղու վերանորոգման համար 30 000 լարի, Բորիս Լոմսաձե փողոցի փակուղու վերանորոգման 20 000 լարի, Ախալքալաք-Դիլիսկա-Չունչխա ճանապարհի վերանորոգման համար, ընդհանուր առմամբ 1 400 մետր ճանապարհահատված հատկացվել է 700 000 լարի, բազմահարկ շենքերի բակերի բարեկարգման համար (Աղմաշենեբելի փ. 35, 36, 37, 38, 39 և Երևանյան 39, 41, Ազատության 97, Կեցխովելի 1/1, Մաշտոցի փ. 81, 83):
Կարծախ գյուղի մանկապարտեզի կառուցման համար 250 000 լարի:
Ախալքալաք քաղաքի կենտրոնում մանկական խաղահրապարակի կառուցում՝ 60 000 լարի:
Ախալքալաքում մարզադաշտի և հանրային պետքարանի կառուցում՝ 200 000 լարի:

Սրանք այն ծրագրերն են որոնք ինչ-ինչ պատճառներով չիրականացվեցին 2016 թվականին: Ախալքալաքի իշխանությունները նախատեսում են կյանքի կոչել 2017 թվականին:

Աղունիկ Այվազյան