Ուղևորվել դեպի Թբիլիսի Ծալկայով կարելի առավոտյան ժամը 08.00-ից մինչև երեկոյան ժամը 20.00-ը, բայց ոչ բոլոր տրանսպորտային միջոցների համար:
Փարավանի լեռնանցքի տեղամասը փակ է մեծ բեռնատար ավտոմեքենաների համար: Ճանապարհային դեպարտամենտի տվյալներով, բարդ եղանակային պայմանների պատճառով Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա պետական ճանապարհի 94-110 կիլոմետր հատվածում չի թույլատրվում կցորդով ու կիսակցորդով բեռնատարների և 30-ից ավելի նստելատեղ ունեցող ավտոբուսների ուղևորությունը:
Մյուս տրանսպորտային միջոցների համար ճանապարհը բաց է: