Ախալքալաքի մունիցիպալիտետի Քարսեփ-Ափնիա-Վարձիա ճանապարհի վերականգնման համար տենդեր է հայտարարվել։ Այս ճանապարհահատվածի համար հատկացված ընդհանուր գումարը կազմում է 2 097 910 լարի։ Նախագծի գումարի 78%-ը հատկացնում է պետությունը, 22%-ը՝ տեղական բյուջեն։
Շարունակվում են Կարծախի մայրուղի-Քարսեփ-Վարձիա ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները։ Այս տարի Հոկամ-Քարսեփ ճանապարհի 1,2 կմ հատվածի ասֆալտապատումն արդեն ավարտվել է։
Հիմա տենդեր է հայտարարվել ճանապարհի հաջորդ՝ Քարսեփ-Ափնիա-Վարձիա հատվածի համար։ Աշխատանքները երկարաժամկետ են, այս տարի կիրականացվի 698 252 լարիի վերականգնում, 2023 թվականին՝ 1 399 658 լարիի չափով։
Նախագծի ընդհանուր գումարից 1 636 369,8 լարին վճարում է պետությունը, 461 540,2 լարին՝ Ախալքալաքի մունիցիպալիտետը։
Այս պահին ընթանում է էլեկտրոնային տենդերին մասնակցելու փաստաթղթերի ընդունումը։