Ախալքալաքի մունիցիպալիտետը մրցույթ է հայտարարել քաղաքային և գյուղական փողոցների վերանորոգման համար։ Այս տարի աշխատանքները բավականին ծավալուն են և ներառում են ոչ միայն փոսային նորոգումը։
Մրցույթը հայտարարվել է 350 000 լարիի չափով, հայտադիմումներն ընդունվելու են ապրիլի 20-ից 25-ը։ Այն հայտարարվել է ըստ գնացուցակի, այսինքն՝ գնացուցակում նշված են գները կատարվելիք աշխատանքների միավորների համար։
Գնացուցակը պարունակում է տարերային աղետների հետևանքների վերացմանը ուղղված աշխատանքներ, ճանապարհի վերանորոգման աշխատանքների, արհեստական կառույցներին վերաբերող աշխատանքներ, ճանապարհային երթևեկության կարգավորման տեխնիկական աշխատանքներ և այլն։
Նշենք, որ ըստ մրցութային փաստաթղթերի, աշխատանքների ցանկում ներառված են ճանապարհային նշանների տեղադրում/ապամոնտաժում, եզրաքարերի, հետիոտնային անցումների ներկում, հայելիների, ջրահեռացման խողովակների տեղադրում և այլն։
Աշխատանքները պետք է ավարտվեն մինչև 2024 թվականի նոյեմբերի 31-ը։