Չնայած արդեն ձմեռ է, սակայն Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու Ախալքալաքի հատվածում աշխատանքները շարունակվում են: Նախագծի շահագործման հանձման վերջնաժամկետը բազմաթիվ հետաձգումներից հետո նշվում է 2017 թ.վերջը:

Երկաթգծի Ախալքալաքի հատվածում կառուցվել կամ կառուցման ընթացքում են մոտ 140 օբյեկտ:

jd1

Այսքան տարի անց Ախալքալաքի կայանի շենքի կառուցման շինարարությունը դեռ չի ավարտվել: Ավարտված չի գնացքների հարթակի կառուցումը, որտեղ պետք է գնացքները տեղափոխվեն եվրոպական տրամաչափից հնին, անավարտ են պահեստները և այլ օբյեկտներ: Լիովին տեղադրված չէ էլեկտրական համակարգը, չեն կատարված կապի և կոյուղու աշխատանքները:

Ախալքալաքի երկաթուղային գծի հատվածը և կայանի կառուցումը իրականացնում է ադրբեջանական ՍՊԸ «Դեմիրյոլ սերվիսը»:

jd3

Ըստ երկաթուղու շինարարության գլխավոր մենեջեր Ջաֆար Կարատաշի, նրանք աշխատում են ճանապարհի վրա և շոգեքարշը արդեն կարող է մեկնել մինչ Կարծախ, մինչ թունելը: Ձմռանը նրանք նույնպես աշխատելու են:

«Երկու օր հետո կավարտենք վերջնական հողային աշխատանքները, հիմնական աշխատանքները ավարտված են, մնացել են կոյուղու աշխատանքները, կապի ու գազի անցկացումը: Ձմռանը այդ ամենը կավարտենք: Բոլոր օբյեկտներում բետոնային աշխատանքներ արդեն ավարտվել են: Աշխատանքներ դեռ ընթանում են Ախալքալաքի կայանի շենքում, չի ավարտվել 9.1 օբյեկտը, այն տարածքը, որտեղ գնացքները կտեղափոխվեն մեկ ուղուց մյուսը», – ասում է Ջաֆար Կարատաշը:

jd5

Այն հարցին, թե երբ կավարտվեն բոլոր աշխատանքները Ջաֆար Կարատաշը դժվարացավ պատասխանել, ասելով միայն.
«Հաջորդ տարվա վերջ, ամենայն հավանականությամբ, պարզապես կանխատեսել չենք կարող, քանի որ երբեմն լինում են անկանխատեսելի իրավիճակներ, եղանակը կարող է խանգարել»:

Շինարարությունում այս պահին, ըստ ընկերության ղեկավարության, աշխատում է 340 մարդ, որից 80% -ը Վրաստանի քաղաքացիներ են: Մեզ նաև ասացին, որ բոլոր եռակցողները, փականագործները մոտակա գյուղերի բնակիչներ են:

Շինարարները, ովքեր հավաքվել էին տաքանալու խարույկի մոտ, լսելով մեր հարցերը հեռացան առանց պատասխանելու:

jd4

Մեզ հետ խոսեց միայն մեկ աշխատող Թբիլիսիից, ով չցանկացավ ներկայանալ:
«Աշխատանքներ մնացել են և շենքի ներսում և դրսում: Այժմ սոսնձում ենք ճակատամասի պատերը, պատրաստում ենք դրանք ներկելու:Սալիկապատելու ենք նաև բակը: Ներսում նույնպես կա աշխատանք », – ասաց աշխատողը կայանի կառուցման ընթացքի մասին:

Երկաթուղային գծի մոտակայքում տրակտորը փոս էր փորում, պատրաստում էր էլեկտրաէներգիայի սյուների տեղադրման հիմք: Այս աշխատանքները իրականացնում էր ATF Վրաստանը:

Հարկ է նշել, որ դեռ շատ աշխատանք կա կատարելու նաև թուրքական կողմում:

jd6

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային մայրուղու շինարարության նախագիծը սկսվել է 2007 թ.-ին և ապահովում է Վրաստանի տարածքում Մարաբդա-Ախալքալաք 178-կիլոմետրանոց գծի վերականգնողական-վերակառուցումը: Նոր երկաթուղային գծի շինարարությունը Ախալքալաքի կայարանից մինչ Կարսի կայարան ընդհանուր առմամբ 98 կմ է: Այս տարածքից Վրաստանի կողմում գտնվում է 30 կիլոմետր երկաթուղային մայրուղին Ախալքալաք – Կարծախ (Թուրքական սահմանը), իսկ Թուրքիայի կողմից Կարծախից` Կարս – 68 կիլոմետրանոց հատվածը:

Շուշան Շիրինյան