Սկսվում է Վրաստանի կառավարության չորս կետից բաղկացած ծրագրի կարևորագույն բարեփոխումներից մեկը, որը կապված է կրթության հետ:

Ծրագրի շնորհանդեսին ներկա էին կառավարության անդամները, ինչպես նաև Վրաստանի վարչապետը: Գիորգի Կվիրիկաշվիլին խոսքով դիմեց և հաջողություն մաղթեց ուսուցիչներին, դասախոսներին, բուհերի ռեքտորներին, ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչներին և բարեփոխումների մասնակիցներին:

Ըստ վարչապետի, կրթության բարեփոխումը ամբողջովին կենտրոնացած է դեպի երկրի արագ զարգացում:
«Կրթությունը զարգացման և առաջընթացի հիմքն է: Կրթության համակարգում առանց էական զարգացման մենք երկրում առաջընթաց չենք ունենա: Չորս կետից բաղկացած պլանի հիմնական գերակայությունն է կրթական համակարգի զարգացումը և բարեփոխումները: Կրթական համակարգը պետք է հիմնված լինի առաջընթացի, զարգացման, ազատ և երջանիկ քաղաքացու նպատակին», – հայտարարել է վարչապետը:

Գիորգի Կվիրիկաշվիլին նշել է կառավարության հավակնոտ ծրագիրը, ինչը հանդիսանում է Վրաստանը դարձնել տարածաշրջանում բարձրագույն կրթության և գիտության կենտրոն: Նա հույս է հայտնել, որ կառավարությունը հաջողությամբ կիրականացնի այս ծրագիրը և որ կրթական բարեփոխումները հիմնովին կփոխեն իրականությունը և կտեղափոխեն Վրաստանը որակապես զարգացման նոր փուլ:

Բարեփոխումների ներկայացումը ղեկավարել է Վրաստանի կրթության նախարար Ալեքսանդր Ջեջելավան: Ներկայացմանը ներկա են գտնվել Վրաստանի կառավարության անդամները, դիվանագետներ, ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչներ և ուսուցիչ-պրոֆեսորներ: