Վրաստանի Կրթության և Գիտության նախարար Ալեքսանդր Ջեջելավան հայտարարել է, որ չի ցանկանում, որպեսզի անվճար ֆակուլտետները «նավամատույց» լինեն այն մարդկանց համար, ովքեր չեն կարողացել ընդունվել մյուս ֆակուլտետներ:

Ըստ նրա, որոշ ֆակուլտետների ֆինանսավորումը պետության կողմից կարևոր է, բայց այն դեպքում, երբ այդ մարդկանց առաջադիմությունը բավարար կլինի: Կրթության և գիտության նախարարը նշել է, որ այս առումով «ավելի ճշգրիտ տեղեկատվությունը» կլինի մեկ ամսից:

Հարկ է նշել, որ ուսանողների գրանցումը միացյալ պետական քննությունների համար արդեն սկսվել է, թեև դեռ հայտնի չէ անվճար ֆակուլտետների ցուցակը: 2017-2018թթ. ուսումնական տարվա այսպես կոչված անվճար կրթական ծրագրերի ֆակուլտետների ցանկը, որն ամբողջովին ֆինանսավորվում է պետության կողմից, պետք է որոշվի կառավարության կողմից:

«Մենք սպասում ենք կառավարության որոշմանը, երբ որոշումը կայացվի, այդ ժամանակ էլ կհայտարարենք: Այժմ քննարկվում է նախորդ տարիների ցանկը վերանայելու հարցը: Սակայն, ես կարծում եմ, որ ավելի լավ կլինի, եթե այդ տեղեկատվությունը մատչելի լինի ուսանողների համար մինչ գրանցումը: Հուսով եմ, որ մինչ մայիսի 20-ը այդ հարցը կլուծվի, քանի որ այն առարկաների ցանկը փոխելու վերջնաժամկետն է»,- հայտարարեց Քննությունների Ազգային կենտրոնի ղեկավար Մայա Միմինոշվիլին:

Լուսինե Աստոյան