Սեպտեմբերի 1-ից Վրաստանում ծխախոտները կվաճառվեն նոր փաթեթավորմամբ, կառավարությունն արդեն հաստատել է համապատասխան բանաձևը, հաղորդում է «Իմեդի» հեռուստաընկերությունը:

Արտադրողները և ներմուծողները պարտավոր են բարձրացնել տուփի նախազգուշական պիտակները 30%-ից մինչև 65%: Բացի այդ, ծխախոտի տուփի վրա պետք է լինի գունավոր գրապատկեր:

«Ծխախոտի տուփի վրա, բացի առողջությանը վնաս պատճառելու մասին նախազգուշացնող գրությունից, այժմ արդեն գունավոր գրապատկեր է լինելու: Բացի այդ, եթե նախազգուշական պիտակների ծավալը նախկինում` 30% էր, ապա այժմ այն աճել է մինչ 65%: Շատ հույս ունեմ, որ դա անպայման ազդելու է ծխողների վրա, և նրանք կմտածեն ծխելը թողնելու մասին», – ասաց Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության Ազգային կենտրոնի չփոխանցվող հիվանդությունների դեպարտամենտի ղեկավար Լելա Ստուրուան:

Ծխախոտ արտադրողների և ներմուծողների մեծ մասը դեմ չեն նոր կանոնակարգերին:

«Ես չեմ կարող ասել, որ դա կառաջացնի ծախսերի որևէ զգալի աճ, բայց եթե դա անհրաժեշտ է մարդկանց առողջության և առողջապահության համար, մենք պատրաստ ենք այդ ծախսերին: Հուսով եմ, որ ծխախոտի արտադրության մյուս ներկայացուցիչները նույնպես պատրաստ կլինեն դրան», – հայտարարեց «Օմեգա գրուպ» ծխախոտի տեսակների արտադրության ընկերության գլխավոր մենեջեր Լևան Աղդգոմելաշվիլին:

Ըստ Վրաստանի Խորհրդարանի Հանրային առողջապահության կոմիտեի, երկրում բնակչության 33%-ը ծխում է: Ծխելու դեմ ակտիվ պայքարը երկրում սկսվել է 2016 թվականին:

Մասնավորապես, Վրաստանում արգելվում է ծխախոտի վաճառքն անչափահասներին: Բացի այդ, արգելվում է ծխել հանրային հաստատություններում, դպրոցներում, մանկապարտեզներում, հասարակական տրանսպորտում (բացառությամբ գնացքների և ժամանցային նավակների), թատրոններում, թանգարաններում, հիվանդանոցներում և կլինիկաներում:

2018 թվականի մայիսի 1-ից Վրաստանում իրականացնում է հանրային վայրերում ծխելու արգելքը: Բացառություն կլինի սրճարանների և ռեստորանների բաց պատշգամբները և տերասաներներ, փողոցները, խաղատները, բանտերը, հոգեբուժարանները և սիգար-բարերը: Մինչ 2020 թ.-ի հունվարի 1-ը ծխողների ծխելը կարելի կլինի բաց մարզադաշտերում և հյուրանոցային համարներում:

Նյութը արտատպված է Новости Грузия-ից