Վրաստանի Արդարադատության նախարարությունը սկսել է «ID» քարտերի` երկրի քաղաքացու ինքնությունը հաստատող փաստաթղթի բաշխումը: Մինչև 2017թ.-ի հոկտեմբերի 31-ը Վրաստանի քաղաքացիները ինքնությունը հաստատող քարտերը կստանան անվճար:

Ակցիայի նպատակն է ընտրացուցակների կատարելագործումը: Ենթադրվում է, որ ինքնությունը հաստատող «ID» քարտերը ավելի պաշտպանված են խարդախությունից:

Արդարադատության նախարարության առաջարկությունից կարող են օգտվել այն քաղաքացիները, ովքեր մինչ այժմ չեն ունեցել անձը հաստատող որևէ փաստաթուղթ: ինչպես նաև այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են գրանցվել նոր հասցեում ու այն երիտասարդները, ում 18 տարին կլրանա մինչև հոկտեմբերի 31-ը:

Պետք է նշել, որ մինչև Արդարադատության նախարարության ակցիայի ուժի մեջ մտնելը, ինքնության քարտ կարելի է ձեռք բերել 30 լարիով, չհաշված լուսանկարի արժեքը:

Լուսինե Աստոյան