Ախալքալաքի շրջանում արձանագրվել է վիրուսային և վարակիչ հիվանդությունների միայն մեկ դեպք, բայց դիտվում է հիվանդությունների աճ:

Ախալքալաքում շատերը բողոքում են մրսածությունից, հազից, գրիպից և հաճախ մեկ հիվանդությունը փոխարինում է մյուսին: Կան նաև ջրծաղիկի հիվանդության դեպքեր:

Ախալքալաքի շրջանում, ըստ Հանրային Առողջապահության Կենտրոնի (ՀԱԿ) համաճարակաբան Գայանե Ֆիդանյանի, դատելով տվյալներից դեռ հնարավոր չէ խոսել որևէ հիվանդության բռնկման մասին:

Ախալքալաքի շրջանում պաշտոնապես գրանցված է մեկ դեպք` ջրծաղիկից և մեկ անձ դիմել է հիվանդանոց, ամենայն հավանականությամբ, գրիպի բարդություններից հետո:

«Մեզ մոտ դեռ հանգիստ է: Պաշտոնական տվյալները չկան, քանի որ մարդիկ դեղատներից դեղեր են գնում և տներում իրենք իրենց բուժվում: Բռնկման մասին մենք չենք կարող ասել, բայց դիտվում է հիվանդության թվի աճ: Մենք հիվանդության գագաթնակետին սպասում ենք մոտավորապես հունվարին կեսերին », – ասում է Գայանե Ֆիդանյանը:

Չնայած պաշտոնական տվյալների բացակայությանը, դպրոցներում և մանկապարտեզներում վարակիչ հիվանդությունների պատճառով շատ երեխաներ բացակայում են: Ախալքալաքի շրջանի գյուղերում ըստ ՀԱԿ-ի, անցյալ շաբաթվա ընթացքում արձանագրվել է 91 բացթողում:

ՀԱԿ-ը գրիպի դեմ անվճար պատվաստում անցկացրել է միայն իր աշխատողների և շրջանային հիվանդանոցի աշխատակիցների համար: Սակայն, ցանկացողները կարող են գնել պատվաստանյութը և տանել ՀԱԿ, որպեսզի այնտեղ պատվաստում անցկացնեն: Բայց համաճարակաբանը հիմա խորհուրդ չի տալիս պատվաստում անել: Դա պետք է արվեր աշնանը:

«Հարկավոր է չորս շաբաթ, որպեսզի անձը ձեռք բերի իմունիտետ», – ասում է Գայանե Ֆիդանյանը:

Այս տարի, ըստ բժիշկների, եղանակը բարենպաստ էր վարակի տարածման համար: Չվարակվելու համար Հանրային Առողջապահության Կենտրոնը խորհուրդ է տալիս խուսափել մարդաշատ վայրերից և տուն գնալուց ձեռքերը անպայման օճառով խնամքով լվանալ:

Շուշան Շիրինյան