Մեկ տարվա ընթացքում՝ 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի հունվարի 20-ը, Ախալքալաքի քաղաքապետարանի սակրեբուլոյի աշխատակիցներին տրվել է ընդհանուր առմամբ 8 820 լարի պարգևավճար։ Այս մասին գրում է «Հարավային դարպաս» տարածաշրջանային պորտալը:
Մեկանգամյա պարգևավճար է տրամադրվել աշխատակազմից և պայմանագրային աշխատողներից հետևյալ պաշտոնատար անձնանց.
1. Աշխատակազմի ղեկավար՝ Գոհարիկ Հակոբյան՝ 1 050 լարի,
2. Բաժնի պետ՝ Լալա Բալոյան՝ 910 լարի,
3. Բաժնի պետ՝ Սեյրան Համազարյան՝ 910 լարի,
4․ Մասնագետ՝ Շալվա Խուցիշվիլի՝ 595 լարի,
5. Մասնագետ՝ Ջեներա Պետրոսյան՝ 595 լարի,
6. Մասնագետ՝ Արշալույս Ունանյան՝ 595 լարի,
7. Մասնագետ՝ Արաքսյա Իրիցյան՝ 595 լարի,
8. Մասնագետ՝ Ջիմշեր Մելիքիձե՝ 595 լարի,
9. Մասնագետ՝ Մարտին Թարզյան՝ 595 լարի,
10. Մասնագետ՝ Պավել Խրիկյան՝ 595 լարի:
Պայմանագրային աշխատողներ.
1. Ինտերնետ ծառայություններ (ITishnik)՝ Արմեն Իրիցյան՝ 595 լարի,
2. Վարորդ՝ Բաբկեն Ավետիսյան՝ 595 լարի,
3. Տնտեսվար՝ Վարազդատ Կրջացյան՝ 364 լարի,
4. Տեխնիկական աշխատող՝ Ֆաթիմա Չիվչյան՝ 231 լարի:
Պահանջվող տեղեկատվության համաձայն՝ աշխատողներին պարգևավճարը տրվել է Վրաստանի «Տեղական ինքնակառավարման օրենսգիրքի» օրգանական օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի «օ» ենթակետի և «Քաղաքացիական ծառայության մասին» Վրաստանի օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա, լրացուցիչ աշխատանքներ կատարելու և բարեխիղճ ծառայության համար։
Աղբյուրը՝ Sknews.ge