Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, առավոտվանից Ախալքալաքի մունիցիպալիտետի տեղական իշխանությունները, ուսանողներ և որոշ կազմակերպություններ հարգանքի տուրք մատուցեցին Հայաստանում 1988 թվականի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին:
Կարմիր մեխակներով մունիցիպալ ծառայության աշխատակիցները մտան Ախալքալաքի կենտրոնում գտնվող հայկական Սուրբ Խաչ եկեղեցու բակ, որտեղ ամեն տարի ծաղիկներ են խոնարհվում եկեղեցու բակում գտնվող խաչքարին՝ ի հիշատակ Հայաստանում 1988 թ.-ին տեղի ունեցած երկրաշարժի զոհերի: Այս տարի կորոնավիրուսային համավարակի հետ կապված իրավիճակի պատճառով, քչերն էին ներկա հիշատակի արարողությանը: Եկեղեցում պատարագին ներկա էին Վրաստանի խորհրդարանի իշխող կուսակցությունից պատգամավոր Սամվել Մանուկյանը, Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը, Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը և Սակրեբուլոյի այլ պատգամավորներ:
Զոհերի հիշատակը հարգելու էին եկել նաև Ախալքալաքի Հայ երիտասարդական կենտրոնի և Վրաստանում հայ օգնության միության աշխատակիցները:
Սպիտակի երկրաշարժը, որը հայտնի է նաև որպես Լենինականի երկրաշարժ` Ռիխտերի սանդղակով 6.9 բալ ուժգնությանբ աղետալի երկրաշարժ էր, որը տեղի է ունեցել 1988-ի դեկտեմբերի 7-ին` ժամը 11:41-ին, Հայաստանի հյուսիս-արևմուտքում: Հեռավորության տեսանկյունից Սպիտակի երկրաշարժի էպիկենտրոնին ամենամոտ քաղաքներն էին՝ Սպիտակը, Ստեփանավանը, Կիրովականը (այժմ՝ Վանաձոր) և Լենինականը (այժմ՝ Գյումրի):
Երկրաշարժի արդյունքում Սպիտակ քաղաքը և 58 գյուղեր ամբողջությամբ ավերվել են: Հայաստանում բնակեցված երկրորդ քաղաքը՝ Լենինականը (այժմ՝ Գյումրի), 80%-ով ավերվել է, մասամբ ավերվել են Ստեփանավանը, Կիրովականը (այժմ՝ Վանաձոր) և ավելի քան 300 բնակավայրեր: Ավելի քան 25 հազար մարդ զոհվել է, ավելի քան 510 հազար մարդ մնացել անօթեւան: Բժշկական օգնություն է ցուցաբերվել գրեթե 17 000 մարդու, որոնցից ավելի քան 12 000-ը հոսպիտալացվել են: Ընդհանուր առմամբ, երկրաշարժն ընդգրկել է Հայաստանի տարածքի մոտ 40%-ը: Աղետի տարածքում ապրում էր մոտ 970 000 մարդ: Վթարի վտանգի պատճառով հայկական ԱԷԿ-ի աշխատանքը դադարեցվել էր:
1988 թ. դեկտեմբերի 9-ին` ժամը 22:00-ին, Թբիլիսի քաղաքից ժամանեց քաղաքացիական պաշտպանության զորամասի առաջին գումարտակը: 1988 թ.-ի դեկտեմբերի 10-ի ժամը 10-ին Թբիլիսիից ժամանեցին նաև մեքենայացված գումարտակների մնացած մասը: Նրանք նույնպես ուղարկվել էին փրկարարական գործողություններին մասնակցելու նպատակով:
Միջազգային օգնությունը հասավ դեկտեմբերի 12-ին: 111 երկիր, ներառյալ ԱՄՆ-ը, Բելգիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Նորվեգիան, Ֆրանսիան, ԳԴՀ-ն և Շվեյցարիան, օգնեցին ԽՍՀՄ-ին` տրամադրելով փրկարարական սարքավորումներ, մասնագետների, սնունդ և դեղորայք: Օգնություն է ցուցաբերվել նաև վերականգնման աշխատանքներում:
Ձմռանը երկրաշարժից տուժածներին օգնելու և ավերված տները վերակառուցելու համար մեծաքանակ հանգանակություններ են ուղարկվել ամբողջ աշխարհից:
Երկրաշարժի արդյունքում ավերվել կամ վթարային են դարձել 210 հազար աշակերտների համար նախատեսված միջնակարգ դպրոցներ, 42 հազար հոգու համար նախատեսված մանկապարտեզներ, 416 առողջապահական հաստատություններ, երկու թատրոն, 14 թանգարան, 391 գրադարան, 42 կինոթատրոն, 349 ակումբ և մշակույթի տներ: Շարքից դուրս է եկել 600 կիլոմետր ավտոճանապարհ, 10 կիլոմետր երկաթուղի, ամբողջությամբ կամ մասամբ ավերվել են 230 արդյունաբերական ձեռնարկություններ: