Ախալքալաքի Շրջանային վարչության սոցիալական ծառայությունը 2016 թվականին բյուջեով հատկացվել է 688 000 լարի, սակայն տարվա ընթացքում ավելացվել է գումար չնախատեսված ծախսերի համար:

Ըստ Ախալքալաքի Շրջանային վարչության սոցիալական ծառայության պետ Ռաֆայել Թոքմաջյանի դիմումների 85%-ը, որոնք վարչությունը ստացել է ամբողջ տարվա ընթացքում, հասցեագրված են եղել հենց սոցիալական ծառայությանը: Մինչ այսօր սոցիալական ծառայությունը ստացել է 1800 տարբեր տեսակի դիմումներ: Դիմումներից 700-ը` նորածինների ծնողներից են, 75-ը` տների վերանորոգման համար, 165-ը` բուժման և դեղորայքի, իսկ 518-ը` Ախալքալաքի շրջանի սոցիալապես անապահով բնակիչներից: Դրանք հիմնականում այն ընտանիքներն են, որոնց սոցիալական բալը կազմում է 65 000-ից 90 000: Սրանք այն բալերն են, որոնք որոշվում են Սոցիալական ապահովության Գործակալության կողմից:

Ծառայությունը սոցիալապես անապահով ընտանիքների համար հատկացնում է միաժամանակյա նպաստ 100 լարիից մինչ 1 000, կախված այն բանից, թե ինչ դիմում է ստացվել (100-ի ֆորմայի) տեսքով: Տների վերանորոգման համար ծառայությունը օգնում է այն ընտանիքներին, որոնց սոցիալական բալերը կազմում է 0-ից 65, այդ բալերը որոշում է Ախալքալաքի Շրջանային վարչության համապատասխան հանձնաժողովը:

Ինչպես նաև ծառայությունը հատկացնում է 250 լարիական ամեն նորածնի համար: Ըստ Ռաֆայել Թոքմաջյանի, այս տարի նորածինները Ախալքալաքում ավելի շատ էին, քան նախատեսված էր գումար մեկանգամյա նպաստ հատկացնելու համար:

«Մենք այդքան ֆինանսներ չէինք նախատեսել բյուջեով նորածինների համար: Ներկա պահին այս տարի ծնվել է 130-ով ավելի շատ երեխա, քան նախորդ տարի», – ասում է Ռաֆայել Թոքմաջյանը:

2016 թվականին բյուջեով նորածինների համար հատկացվել էր 170 000 լարի, բայց չհերիքեց և ավելացրեցին 2016 թվականին բյուջեում փոփոխությունների ճանապահով, հատկացվեց 20 000 լարի:

Շրջանի Սոցիալական ծառայության տվյալներով, Նոր տարուն ծառայությունը 13 վետերանների կտա 300 լարիական, 33 փախստականների՝ 100 լարիական և 17 սահմանափակ կարողություններով երեխաների, ովքեր հաճախում են Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդությանը կից գործող Վերականգնողական կենտրոն: Ծառայությունը նաև գումար է հատկացնում առաջին և երկրորդ կատեգորիայի սահմանափակ կարողություննորով անձանց համար, եթե նրանք ներկայացանեն բժշկական «100 ֆորման» փաստաթուղթը:

Շուշան Շիրինյան