Նախկին № 1 զինվորական ավանում տեղի ունեցավ տոնական համերգ:
Համերգը տեղի ունեցավ տոնածառի կողքը, որը ավանում տեղադրել էին տեղական իշխանությունները: Պարեցին « Ջավախք», «Մուրջի» և Արագվա գյուղի պարային համույթի երեխաները:
Վերջում երեխաներին բաժանեցին քաղցրավենիք:
Կազմակերպիչները այդտեղից գնացին № 5 դպրոցի բակ (ինտերնատ), որպեսզի այնտեղ ևս տոնածառի մոտ անցկացնեն նմանատիպ համերգ:
Հեռացան կազմակերպիչները, պարողները, հանդիսատեսը, սակայն երեխաներին բաժանած կոնֆետների տուփերը որպես աղբ մնացին տոնածառի մոտակայքում: