Մշակութային միջոցառումներն արդյունավետ իրականացնելու համար Ախալքալաքի մունիցիպալիտետն Ախալքալաքի զարգացման խմբի (LAG) համաֆինանսավորմամբ, ձեռք կբերի քանդվող-֊հավաքվող շարժական բեմ: Սակայն, մինչ նոր տարի բեմի ձեռքբերումը չի հասցվի:
Բեմի ընդհանուր արժեքը 133 672 լարի է, որից 62 281 լարին կտրամադրի Ախալքալաքի զարգացման խումբը (LAG), մնացած մասը՝ մունիցիպալիտետը: Բեմի չափը կլինի 10:10 մ, բարձրությունը` 1.05 մ, բեմը ծածկ կունենա և պատրաստված կլինի չժանգոտվող մետաղներից:
Բեմի ձեռք բերման տենդերը կհայտարարվի առաջիկա օրերին:
Ախալքալաքի մունիցիպալիտետի Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի ծառայության պետ Վալերի Ստելմաշովի խոսքով, իրենք չեն կարող բեմը բերել մինչ Ամանորյա տոների միջոցառումները, քանի որ առաքման ժամկետը 50-ից 70 օր է: Ճիշտ է, քաղաքապետարանը ցանկանում էր, որ բեմը լինի մինչ նոր տարվա միջոցառումները, բայց ավելի շուտ ֆինանսներ հնարավոր չի եղել գտնել:
«Գումարը մեզ հատկացվել է վերջերս, քանի որ բավականին մեծ գումար է: Մեզ իսկապես պետք էր այդպիսի բեմ՝ հավաքվող, շարժական, բերդում, կենտրոնական այգում մոնտաժելու համար: Մենք ուզում էինք ձեռքի պատրաստած պատվիրեինք, բայց նախահաշվարկը չկարողացաք ճիշտ կազմել և մտափոխվեցինք: Եվ այդ ժամանակ LAG- ի կողմից ֆինանսավորման հնարավորությունն ի հայտ եկավ », – ասում է Վալերի Ստելմաշովը:
Ըստ Վալերի Ստելմաշովի, նրանք հույս ունեն խնայել գնման տենդերից և այդ խնայողությամբ գնել լուսային և երաժշտական սարքավորումներ:
«Այն, ինչ մենք արդեն ունենք, հնացած է, մեզ անհրաժեշտ են նոր սարքավորումներ, և ուզում ենք սարքավորումներ գնել տենդերից խնայված գումարով: հետո մենք դա ուզում ենք տալ նրան, ով կպահպանի այն », – ասում է Վալերի Ստելմաշովը: