Ախալքալաքի մունիցիպալիտետում 2019 թվականն առաջատարն է հայտարարված տենդերների քանակով:

Վերջին չորս տարիների ընթացքում Պետական գնումների կայքի վիճակագրությամբ ամենամեծ թվով տենդերները հայտարարվել են 2019 թվականին:

2016-ին Ախալքալաքի մունիցիպալիտետը հայտարարել էր 99 տենդեր, 2017-ին՝ 77, 2018-ին՝ 58, իսկ 2019-ին՝ 128 տենդեր:

Ըստ այդմ ենթակառուցվածքային և այլ աշխատանքներն ամենից շատը իրականացվել են 2019 թվականին:

2019 թվականի տենդերների ընդհանուր գումարը կազմում է 10 826 960 լարի, ուղղակի պայմանագրերը ներառյալ ՝ 11 479 781 լարի:

Սակայն քանակը չի նշանակում աշխատանքների որակի ապահովվում, քանի որ որոշ նախագծերի ավարտից հետո արդյունք նկատելի չէ:

Այս տարի պատվիրվել են բազմաթիվ նախագծեր տարբեր ենթակառուցվածքային և այլ աշխատանքների համար: Տեղական ինքնակառավարման մարմնում դա բացատրում են նրանով, որ նրանք պատվիրում են այդ նախագծերը, որպեսզի պատրաստի ունենան դրանք և ֆինանսավորում ստանալուն պես և անմիջապես սկսեն աշխատանքները:

Նշենք, որ մունիցիպալիտետում արդեն մի քանի տարի է նախագծերի և նախահաշվարկների կազմման խնդիր կա: Շատ նախագծեր սխալ են կազմվում, այդ իսկ պատճառով մունիցիպալիտետն այնուհետև խնդիրներ է ունենում կամ շինարարների, կամ էլ նախագծողների հետ: Դրա վառ օրինակ է այս տարվա դատական գործերը ընդդեմ շինարարների: Շինարարների 3 դատական գործեր կապված էին սխալ կազմված նախագծերի հետ:

Նախագծային գործընթացի նկատմամբ վերահսկողության խստացման հետ մեկտեղ ի հայտ է եկել նոր խնդիր, այժմ ոչ ոք չի ստանձնում նախագծեր կազմել: Նախագծերի կազմման որոշ տենդերներ 4-5 անգամ են հայտարարվել:

Այս տարի նախագիծ կազմել ցանկացողների թիվը քիչ է:

Քաղաքապետարանում դա բացատրում են նրանով, որ նրանք խստացրել են վերահսկողությունը, և, հետևաբար, շատերը ռիսկ չեն անում մասնակցել նախագծեր կազմելու տենդերներին:

2019 թվականի 128 մրցույթներից 31-ը նշված են որպես «չկայացած»: Տենդերների ընդհանուր թվից 26-ը նախագծային աշխատանքների կազմման համար էին, այդ նախագծերից 15-ը չեն կայացել: