Դեկտեմբերի 9-ից 11-ը Երևանում անցկացվել է քիքբոքսինգի առաջնություն, որին մասնակցել են Հայաստանի և Վրաստանի տարբեր շրջանների մարզիկներ: Ախալքալաքի մարզիկները նվաճել են 18 մեդալ, այդ թվում 11 ոսկե մեդալ:

Վրաստանից ներկայացել են Թբիլիսիի, Զուգդիդիի և Ախալքալաքի մարզիկները: Ախալքալաքից մրցույթին մասնակցել են 20 մարզիկ՝ տարբեր տարիքային և քաշային կարգերում: Մրցույթի մասնակիցների ընդհանուր քանակը 250-ն է եղել:

Ախալքալաքցիների սպորտային հաջողությունները միշտ էլ նկատելի են եղել, բայց ոչ բոլոր մրցույթներից են վերադարձել 18 մեդալով, որոնցից 11-ը` ոսկի:

Քիքբոքսինգի մրցույթի մասնակիցներից 3-րդ տեղ են գրավել Գաբրիելյան Վլադիմիրը, Կյուրեղյան Իգիթը և Զաքարյան Գրիշան:

2-րդ տեղ են գրավել Սիմոնյան Սոսը, Դիլանյան Անդրանիկը, Գաբրիելյան Համլետը և Ստեփանյան Մհերը:

1-ին պատվավոր հորիզոնականի մեդալի են արժանացել. Այվազյան Արտյուշը, Հակոբյան Վարազդատը, Տոնականյան Սարգիսը, Խաչատրյան Վարազդատը, Կարայան Կարենը, Զաքարյան Անահիտը, Քամալյան Արտյոմը, Գաբրիելյան Շոթան, Խաչատրյան Արկադին, Խաչատրյան Արթուրը և Իրիցյան Ռադիկը:

Ջուլիետա Տոնականյան