նորություններ 29 Սեպտեմբերի, 2023 • «Աբուլ»-ը հաղթեց 5:2 հաշվով

Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, Ախալքալաքի կենտրոնական մարզադաշտում «Աբուլը» 5։2 հաշվով հաղթեց թբիլիսյան «Վազիսուբանի» թիմին։

Սա առաջնության թվով 14-րդ խաղն էր և Վրաստանի առաջնության երկրորդ խաղափուլի երկրորդ խաղը։

Այս հանդիպումից առաջ «Աբուլը» խաղացել էր թբիլիսյան «Իրաո» թիմի հետ, հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի հաշվով։

Այսօրվա գոլերի հեղինակներ են դարձել.
Ճորուխյան Ռոմիկ՝ 3 գոլ
Մամուլաշվիլի Կախա՝ 1 գոլ եւ
Վազիսուբանիի ֆուտբոլիստների ինքնագոլը:

Վրաստանի առաջնությունը կտեւի մինչեւ նոյեմբերի կեսերը։ «Աբուլը» կանցկացնի 8 խաղ, 4-ը սեփական դաշտում, 4-ը` մրցակցի:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝