Այսօր Ախալքալաքի Էխտիլա գյուղում կայացավ ֆուտբոլի հուշամրցաշար նվիրված Նաիրի Դեմուրչյանի հիշատակին։

Էխտիլայում կայացած ֆուտբոլի մրցույթին մասնակցում էին Ախալքալաքի 18 գյուղերի թիմեր։

extila tghamard

Էխտիլայի բնակիչ և ֆուտբոլի հուշամրցաշարի կազմակերպիչներից Չաուշ Սամվելյանը ասաց․
“Նաիրի Դեմուրչյանը շատ լավ համագյուղացի է եղել մեզ համար, նա ֆինանսապես կայացած մարդ էր և միշտ գյուղի երիտասարդության կողքին էր, աջակցում էր բոլորին։ Այս մրցաշարը իրականացվեց Նաիրի Դեմուրչյանի որդու՝ Ռազմիկի ֆինանսական աջակցությամբ, իսկ մնացած կազմակերպչական գործերով գյուղի երիտասարդությունն է զբաղվել”։

Նաիրի Դեմուրչյանի որդին՝ Ռազմիկը նույնպես ներկա էր մրցույթին, ուշիուշով հետևում էր խաղերին։

“Ինձ գյուղի երիտասարդներն առաջարկեցին այս հուշամրցաշարը կազմակերպել և ես մեծ սիրով համաձայնվեցի։ Իհարկե կհաղթի լավագույնը”, – ասաց նա։

Վատ եղանակային պայմանները չվախեցրին մրցույթի մասնակիցներին, եզրափակչում հայտնված չորս թիմերն էլ մինչև վերջ պայքարեցին հաղթանակի համար։

Հաղթողները տանտերերն էին:
haghtogh team

Երկրորդ հորիզոնականում հայտնվեց Գումբուրդոյի թիմը։

ixtila

Իսկ երրորդ և չորրորդ հորիզոնականները գրավեցին Դիլիսկա և Խանդո գյուղերի թիմերը։

Գայանե Ակոջյան