Նոյեմբերի 20-21-ը Ախալքալաքում կանցկացվեն արտաճանապարհային մեքենաների մրցումներ, որին կմասնակցեն Վրաստանի և Հայաստանի Off Road ակումբները։ Լավագույնի կոչման համար կպայքարեն տարբեր մրցումների հաղթողներն ու չեմպիոնները։ Կազմակերպիչը` «Off Road Club Javakheti»-ն է:

Նոյեմբերի 20-ին Ախալքալաքի կենտրոնում՝ Մաշտոցի հրապարակում, տեղի կունենա արտաճանապարհային մեքենաների ցուցահանդեսային բաղադրիչով բացման արարողությունը։ Իսկ բուն մրցումները կանցկացվեն նոյեմբերի 22-ին, քաղաքի հարավ-արևմտյան ծայրամասում՝ «Եվրոսթար» ռեստորանի մոտ գտնվող քարհանքի տարածքում։

Մրցումներին կմասնակցեն Բաթումիի, Քութաիսիի, Գուրիայի, Գորիի և Թբիլիսիի Off Road ակումբները։ Հայաստանից կմասնակցեն «4×4» և «Armenian expedition» ակումբները։