Վրաստանի բռնցքամարտի ֆեդերացիան Ախալքալաքի մարզահամալիրին նվիրել է բռնցքամարտի տանձիկներ և բռնցքամարտի կոնստրուկցիա:
Ըստ Մարզահամալիրի տնօրեն Ատոմ Էլիզբարյանի՝ վերջերս, Ախալքալաք կատարած այցի ընթացքում, Վրաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Դավիթ Ծիկլաուրին խոստացել էր, որ մարզահամալիրին կնվիրի սպորտային գույք:
«Շնորհակալ եմ բռնցքամարտի ֆեդերացիային և Ֆեդերացիայի նախագահ Դավիթ Ծիկլաուրիին` նման ուշադրության համար: Նա մեր մարզիկների հետ հանդիպման ժամանակ խոստացավ, որպես Վրաստանի լավագույն թիմերից մեկին նման նվիրատվություն կատարել», – ասում է Ատոմ Էլիզբարյանը:
Ըստ նրա, մարզահամալիրին նվիրել են 6 բռնցքամարտի տանձիկ և բռնցքամարտի կոնստրուկցիա: