Ինչ կարող ենք սովորել իտալական գյուղատնտեսության փորձից, ինչն է Իտալիայում շատ ներդաշնակորեն աշխատում, ինչ առավելություններ ունենք մենք, և թե ինչ է անհրաժեշտ ներդնել Վրաստանի գյուղատնտեսության ոլորտում, որպեսզի այն արագ զարգանա:

“Սաքարտոնագիր” (Վրացական արտոնագիր) մտավոր սեփականության Ազգային կենտրոնի, Գյուղատնտեսության նախարարության, Սննդամթերքի անվտանգության վերահսկման գործակալության ներկայացուցիչները, «Ախալքալաքի կարտոֆիլ» բրենդի գրանցման հեղինակներից Մախարե Մացուկատովի հետ միասին այցելել են Իտալիա փորձի փոխանակման համար: Այցը իրականացվել էր «Թայէքս» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորել էր Եվրամիությունը:

Իտալիա կատարած այցի ընթացքում պաշտոնական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Իտալիայի գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչների հետ, որտեղ քննարկել են բրենդավորման համակարգերը Իտալիայում և Վրաստանում, ինչպես նաև այդ բրենդների պաշտպանությունը, քննարկել են ինչպիսի օրենքներ և կանոնակարգեր կան այդ ոլորտում:

Հաջորդ օրերին Վրաստանի պատվիրակությունը այցելել է մի շարք արտադրություններ, այդ թվում, ընկույզի արտադրություն և ամենակարևորը կարտոֆիլի արտադրություն: Պատվիրակությունը մանրակրկիտ ծանոթացել է կարտոֆիլ աճեցնող կորպորացիայի գործունեությանը, ովքեր վաճառում են իրենց ապրանքները բրենդային ապրանքանիշի անվան տակ, որտեղ քննարկվել են ինստիտուցիոնալ համակարգերի աշխատանքը:

«Ուշագրավ էր, որ Եվրամիությունը և պետությունը ինքը, Իտալիան օգնում է ֆերմերներին: Օրինակ, որտեղ մենք հյուրընկալվեցինք, կոնսորցիումը ուներ սառնարան-պահեստ մոտ 18 000 տոննա ապրանքի համար, որը կառուցել է պետությունը, իսկ այժմ գտնվում է տեղի ինքնակառավարման հաշվեկշռում, բայց տեղի ինքնակառավարումը այն կոնսորցիումին փոխանցել է անհատույց վարձակալման: Տեղի ինքնակառավարումը աջակցում է ֆերմերներին, որպեսզի նրանք բերքը հավաքելու, պահպանելու, կամ տնօրինելու համար տեղ-պահեստ և այլն»,- պատմում է «Ախալքալաքի կարտոֆիլ» ասոցիացիայի նախագահ Մախարե Մացուկատովը:

Ըստ փորձագետի, հետաքրքիր էր, որ եվրոպացիները, և մասնավորապես իտալացիները ձգտում են առավելագույնի հասցնել ինտեգրել իրենց տնտեսությունները միության մեջ: Այսինքն, կա ֆերմերը, ապա կոոպերատիվը, ապա ասոցիացիան և կոնսորցիումը, որը տարածաշրջանային կոնսորցիումի մի մասն է կազմում, որտեղ կա բորսա, և որտեղ որոշվում են իրացման հարցերը, գինը և այլ հարցեր:

«Այս ուղղությամբ շատ շահառուներ կան: Շատ մեծ ջանք է գործադրվում տարբեր շահագրգիռ կողմերից (ԵՄ, պետություն, տեղի ինքնակառավարում, կոոպերատիվներ…), որպեսզի հողագործը ամուր կանգնի իր ոտքերին: Փոքր տարածաշրջանները չեն կարող գլոբալ կերպով մրցակցել խոշոր արտադրողների հետ: Այդ իսկ պատճառով, նրանք պահպանում են իրենց անունը և հիմնված անունով և որակով թանկ վաճառում իրենց արտադրանքը: Որոշ բրենդներ, որոնք արտադրված են տարբեր արտադրողների կողմից շատ քիչ են տարբերվում գնով, բայց առքուվաճառքի թվով այդ ապրանքները, որոնք համարվում են բրենդ, վաճառվում են ավելի շատ: Բրենդավորումը տալիս է ավելի շատ շահույթ», – ասում է Մախարե Մացուկատովը:

Ցանկացած բրենդավորված արտադրություն Իտալիայում ունի բարձր գին, այդ թվում գինին և այլ ապրանքները, և դա` չնայած այն հանգամանքին, որ բերքը տեխնոլոգիայի շնորհիվ հարուստ է ստացվում:

«Բոլոնիայի մարզի խանութներից մեկում 1 կգ կարտոֆիլը վաճառվում էր 0.95 եվրոյով: Միջին հաշվով, կախված տարուց, գինը տատանվում է 0,35- ից 0.55 եվրո, իսկ 0.95 եվրո, արդեն կարտոֆիլը արժի սուպերմարկետում: Այնտեղ զարգացած են տեխնոլոգիաները, այդ իսկ պատճառով, եթե մենք 1 հեկտարից ստանում ենք միջինը 17 տոննա կարտոֆիլ, այնտեղ արդեն միջինը մեկ հեկտարից ստանում են 45-ից 48 տոննա բերք: Հետևաբար, այնտեղ ինքնարժեքի խնդիրը ակտուալ չէ, ինչպես օրինակ մեզ մոտ է: Պարզապես մեր առավելությունը այն է, որ մենք ունենք շատ բարձր որակի, կայուն արտադրանք, բայց հարկավոր է համակարգել և կատարել լավ PR(փիար), և ոչ միայն կարտոֆիլի համար», – ասում է Մախարե Մացուկատովը:

Ըստ փորձագետի, Եվրոպայում գործողությունների ծրագրի կազմման ժամանակ սահմանված ժամկետում, հաշվի են առնվում զարգացման գործընթացի յուրաքանչյուր կողմի հնարավորությունները և ներդրումները: Զարգացման մեջ ներգրավված են բոլորը` Եվրամիությունը, պետությունը, տարածաշրջանային կառավարումը, քաղաքապետարանային իշխանությունները, ինչպես նաև ֆերմերները և կոոպերատիվները: Իսկ Վրաստանում, այդ գործընթացը որոշում է նախարարությունից մեկը, ով կարող է ուշադրություն չդարձնել տարբեր տարածաշրջանների առանձնահատկություններին:

«Վերջին տարիների ընթացքում մենք ակտիվորեն սկսեցինք կոոպերատիվների գործընթացը, բայց դա դանդաղ է ընթանում: Ամենակարևորն այն է, որ լինի կառավարության բարյացակամությունը օգնել ֆերմերներին: Եվ մյուս կողմից, ընթանում է հարցը, որքան հնարավոր է ապակենտրոնացնել որոշ-հարցեր ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական և գյուղատնտեսական: Կենտրոնում կարծում են, որ տարածաշրջաններում չկան լավ դեմքեր, այսինքն, ֆերմերները դեռևս պատրաստ չեն մտավոր կերպով անցնել հաջորդ մակարդակին: Այդ իսկ պատճառով, ծրագրերը միշտ կատարում են կենտրոնացված: Մեր օրինակում, ստացվում է, որ բրենդի գրանցումը (խոսքը գնում է «Ախալքալաքի կարտոֆիլ» բրենդավորման մասին) սկսել են ներքևից վերև: Դա առաջին դեպքն էր, երբ ասոցիացիան դիմում է տվել: Հաճախ տեղի ինքնակառավարումը չի կարող ոչինչ անել, քանի որ չունի ռեսուրսներ: Իսկ Եվրոպայում դա հակառակն է»:

Ինչպես բացատրեց Մախարե Մացուկատովը, Իտալիայում շատ Գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչներ տարածաշրջաններում աշխատում են ներդաշնակորեն և արդյունավետորեն, ինչը չի նկատվում Վրաստանում: Սակայն, ըստ փորձագետի, շուտով տարածաշրջանային գրասենյակների համար կլինեն բարեփոխումներ, որի ֆինանսավորումը հատկացրել է Եվրամիությունը:

«Ամենահետաքրքիրը, որ ես կցանկանայի ներդնել մեզ մոտ. անհրաժեշտ է գլոբալ նայել համագործակցությանը: Երբեմն մենք համարում ենք միմյանց մրցակիցներ, նկատի ունեմ ֆերմերներին: Մենք պետք է միավորվենք և մեկ բրենդի տակ շուկա մտնենք, որպեսզի պահենք գները և կայուն լինենք շուկայում», – ասում է գյուղատնտեսության փորձագետ Մախարե Մացուկատովը:

Քրիստինե Մարաբյան