Գյուղատնտեսության գիտա-հետազոտական կենտրոնը ստուգում է «Jav-alao-geо» կոոպերատիվի կարտոֆիլի սերմացուն, որակի հավաստագիր տալու համար:
«Jav-alao-geо» կոոպերատիվը Ախալքալաքի կարտոֆիլի ասոցիացիայի աջակցությամբ հայտ է ներկայացրել ստանալու համար որակի հավաստագիր, «Ants» և «Reet» սերմնացու կարտոֆիլի սորտերի համար:
Գյուղատնտեսության գիտա-հետազոտական կենտրոնի բույսերի պաշտպանության վարչության աշխատակիցները հոկտեմբերի 25-ին եկել էին Ախալքալաք, հետազոտության նպատակով սերմացու կարտոֆիլի նմուշներ վերցնելու համար:
Ըստ գյուղատնտեսության գիտա-հետազոտական կենտրոնի բույսերի պաշտպանության վարչության պետ Զուրաբ Խիդաշիլիի, նրանք արդեն կարտոֆիլի սերմերը երկրորդ փուլով են ստուգում: Առաջին անգամ նրանք օգոստոսին էին եկել, ծաղկման ժամանակ դաշտերը ստուգելու:
«Մենք ստուգում ենք կարտոֆիլի որակը, որպեսզի հետո սերտիֆիկացնենք: Սերտիֆիկացված կարտոֆիլիը – դա որակյալ կարտոֆիլ է: Մենք վերցնում ենք նմուշներ վիրուսաբանության լաբորատորիա տանելու և ստուգելու նպատակով, որպեսզի նորագույն տեխնիկայով ստուգենք վիրուսների առկայությունը », – ասում է Զուրաբ Խիդաշիլին:
Արդյունքները հայտնի կլինեն երկու շաբաթից: Ըստ Զուրաբ Խիդաշիլիի, ամենակարևորն է, որ սերմային նյութերը լինեն առանց վիրուսների:
Հավաստագիր ստանալու դեպքում, սա կլինի Ջավախքում առաջին հավաստագրված սերմացու կարտոֆիլը: Ըստ հայտ ներկայացրած կոոպերատիվի անդամների, հավաստագիրը դա որակի երաշխիք է:
Ինչ կտա սա սովորական գնորդին բացատրեց Ախալքալաքի կարտոֆիլի ասոցիացիայի խորհրդի նախագահ Մախարե Մացուկատովը:
«Այն տալիս է հնարավորություն փաստաթղթով տեսնել, թե ինչ կարտոֆիլ եք գնում, այլ ոչ թե հավատալ խոսքերին», – ասում է Մախարե Մացուկատովը:
Նա վստահեցնում է, որ կարտոֆիլի սերտիֆիկացումը չի ազդի սերմերի գնին, և որ գինը կլինի մրցունակ:
Շուշան Շիրինյան