Ախալքալաքի շրջանի հաջորդ տարվա ենթակառուցվածքային զարգացման նախագծերը։

Ախալքալաքի միջքաղաքային որոշ փողոցների ճանապարհները գտնվում են վերանորոգման փուլում։ Աշխատանքների ավարտի վերջնաժամկետը դեկտեմբերի 7-ն է, իսկ այն փողոցները, որոնք այս տարի չեն վերանորոգվի, կվերանորոգվեն 2017 թվականին։

Հաջորդ տարվա բյուջեի նախագծում ներառված է միջքաղաքային փողոցների, շենքերի բակերի և Բարալեթ-Բեժանո ճանապարհի վերանորոգումը։

«Նաբեռեժնայա փողոցի ճանապարհների վերանորոգումը ներառել ենք 2017 թվականի բյուջեի մեջ։ Նախատեսել ենք նաև վերանորոգել 8 շենքի բակ, Մելիքիձե փողոցը, Դարբինյանի նրբանցքը, Կամոյի փողոցը՝ դեպի Արարատ ռեստորան տանող ճանապարհը։ Նախատեսել ենք նաև վերանորոգել Թելմանի նրբանցքը և Լոմսաձե փողոցը», – ասաց Ախալքալաքի Շրջանային Վարչության ենթակառուցվածքային ծառայությունների, տարածքային ձևավորման, շինարարության և ճարտարապետության բաժնի ղեկավար Ալբերտ Նահատակյանը։

Ալբերտ Նահատակյանի հավաստիացմամբ, 2017 թվականի բյուջեի նախագիծը գրեթե պատրաստ է և կատարվում է վերջին շտկումները, որից հետո բոլոր նախագծերը և դրանց իրականացման համար նախատեսված գումարները պարզ կլինեն։

Վերոնշյալ փողոցները գտնվում են անմխիթար վիճակում, և բնակիչները արդեն երկար տարիներ է ինչ ակնկալում են ճանապարհների վերանորոգում կամ հիմնովին նորոգում։

Ջուլիետա Տոնականյան