Այս տարի ավելացել է պետական գնումների համար հայտարարված տենդերների թիվը: Դրա հետ մեկտեղ, ավելացել է նաև այն տենդերների թիվը, որոնցում ոչ ոք չի մասնակցել, ի դեպ չկայացած տենդերների մեծամասնությունը նախագծերի կազմման համար են:
2019 թվականի 9,5 ամիսների ընթացքում, 2019 թվականի սկզբից մինչև հոկտեմբերի 15-ը, Ախալքալաքի մունիցիպալիտետը հայտարարել է 80 տենդեր: Դրանցից 26-ը չի կայացել, քանի որ դրանցում ոչ ոք չի մասնակցել: 26 –ից 8-ը վերաբերում էին ենթակառուցվածքային նախագծերի, ինժեներական աշխատանքների կազմմանը:
Ակնհայտ է տենդերների թվի ավելացումը: Նախորդ՝ 2018 թվականին, հայտարարվել էր 58 տենդեր-մրցույթ: Անցյալ տարի 15 տենդեր չէր կայացել, քանի որ դրանցում ոչ ոք չէր մասնակցել: Եվս 4 տենդեր կայացել էր, սակայն հետո դադարեցվել էր և նշվել որպես չկայացած: Չկայացած տենդերներից 6-ը լրիվ և մասնակի շինարարական աշխատանքների համար էին, իսկ մնացածը՝ տարբեր պետական գնումների համար՝ Տրանսպորտային տեխնիկա, սպորտային գույք, տարբեր սարքավորումներ, համացանց և այլն:
Ախալքալաքի մունիցիպալիտետի շինարարության բաժնի պետ Գարիկ Գալիվոնջյանը ինժեներական աշխատանքների համար մրցույթների թվի ավելացումը բացատրեց նրանով, որ այս տարի բյուջեից 200 000 լարի հատկացվել էր ենթակառուցվածքային աշխատանքների նախագծերի կազմման և նախահաշիվների համար:
«Այս տարի նախագծի կազմման համար հատկացվել էր 200 000 լարի, որոշեցինք, որ լավ կլինի, որ պատրաստի նախագծեր ունենաք, եթե հանկարծ ֆինանսներ գտնվեն, որպեսզի անմիջապես սկսենք աշխատանքների իրականացումը», – ասաց Գարիկ Գալիվոնջյանը:
Այն փաստը, որ նախագծերի կազմման համար շատ տենդերներում մասնակիցներ չեն եղել, նա պարզաբանեց հետևյալ կերպ.
« Աշխատանքների վրա վերահսկողությունը խստացված է, ստուգում են երեք հանձնաժողովներ, «Քրիզոլիտ» ընկերությունը նույնպես իրականացնում է իր վերահսկողությունը և խստացրել է այն: Ուղղակի պայմանագրերի դեպքում էլ այժմ պահանջում են հավաստագրեր, դրա համար էլ շատ նախագծողներ ռիսկ չեն անում մասնակցել: եղել են դեպքեր, որ մեկ աշխատանքի համար մրցույթը հայտարարվել է 3-4 անգամ, ու ոչ ոք չի մասնակցել », – ասում է Գարիկ Գալիվոնջյանը:
Հսկողությունը, որն անհրաժեշտ է պետական գնումների ժամանակ, բարդացնում է դրանց իրականացումը: Թույլ վերահսկողությունը բերում է անորակ աշխատանքի …