Վաչիան- Հոկամ ճանապարհի ասֆալտապատման 2-րդ և 3-րդ փուլերին զուգահեռ, Ախալքալաքի մունիցիպալիտետն արդեն սկսում է ասֆալտապատման աշխատանքների 4-րդ փուլը: Կասֆալտապատվի 1700 մ ճանապարհ:
Ախալքալաքի մունիցիպալիտետն արդեն հայտարարել է Վաչիան- Հոկամ ճանապարհի ասֆալտապատման 4-րդ փուլի տենդերը: Այն հայտարարվել է մարտի 31-ին, հատկացվել է 1 574 360 լարի:
Մինչ այդ, մարտի 17-ին, մունիցիպալիտետը հայտարարել էր Վաչիան-Հոկամ ճանապարհի ասֆալտապատման II և III փուլերի աշխատանքների իրականացման տենդերը: Տենդերն արդեն կայացել է, 1 578 000 լարիի չափով հաղթել է այն ՍՊԸ «Ճանապարհաշինարարության թիվ 2 ծառայություն» ընկերությունը: Այս ենթակառուցվածքային աշխատանքների համար հատկացված սկզբնական գումարը եղել է 1 695 932 լարի: Ներկա պահին նախապատրաստվում են նախագծի իրականացման փաստաթղթերը:
Այս ենթակառուցվածքային աշխատանքների 5% -ը ֆինանսավորվում է տեղական բյուջեից, իսկ մնացած 95% -ը՝ պետական բյուջեի կողմից: