Ախալքալաքի քաղաքապետարանը հայտարարել է քաղաքի փողոցների 11 դիտահորի վերականգնման տենդեր-մրցույթ, սակայն, բաց, երթևեկության համար վտանգավոր և վտանգ ստեղծող դիտահորերը քաղաքում ավելի շատ են:
Ախալքալաքի փողոցներում բավականին շատ կոյուղու և ջրատար խողովակները անհուսալի վիճակում են, դրանք բաց են կամ ծածկված են քարերով, անվադողերով, շինարարական աղբով: Ավտոմեքենաների և հետիոտների շարժն անվտանգ դարձնելու համար փողոցների բնակիչները ով ինչպես կարողացել է փակել է դրանք:
Ըստ Ախալքալաքի Շրջանային վարչության ենթակառուցվածքային ծառայությունների, տարածքային կառավարման, ճարտարապետության և շինարարության բաժնի պետ Ալբերտ Նահատակյանի, այդ դիտահորերը հայտնաբերվել են փողոցների ասֆալտապատման ժամանակ, նախագծերում դրանք նշված չեն, ու ասֆալտապատող ընկերությունը հրաժարվել է վերականգնել այդ դիտահորերը:
Դեռ անցյալ տարի, Վրաստանի Միացյալ ջրամատակարարման Ախալքալաքի սպասարկման կենտրոնը նախատեսել էր փակել դիտահորերը, սակայն, Միացյալ ջրամատակարարման ղեկավարությանը դուր չէին եկել գնված դիտահորերի որակը ու այդ պատճառով տեղադրումը ձգձգվում է:
Ալբերտ Նահատակյանը ասում է, որ կոյուղու դիտահորերի բարելավումը քաղաքապետարանի պատասխանատվության մեջ չի մտնում, բայց նրանք դա անում են, քանի որ բնակչության շրջանում դժգոհություն կա վտանգավոր, բաց դիտահորերից:
«Մենք մտածեցինք, որ տեղական բյուջեից կարող ենք վերականգնել այն դիտահորերը, որոնք գտնվում են ամենավատ վիճակում, որպեսզի գոնե քարերն ու անվադողերը փողոցներից հանվեն: Բայց եթե բնակչությունը բողոքի և Միացյալ Ջրամատակարարումը կրկին ձգձգի, ապա երևի մյուսները նույնպես կվերականգնենք », – ասաց Ալբերտ Նահակակյանը:
Փետրվարի 20-ին հայտարարվել է 11 դիտահորերի վերականգնման տենդեր-մրցույթ քաղաքի հետևյալ փողոցներում. Ջավախիշվիլու փողոցում, Թբիլիսի և Դարբինյան խաչմերուկում, Դարբինյան և Թամար թագուհու խաչմերուկում, Դեմիրճյան և Լոմսաձե խաչմերուկում, Մաշտոցի փողոցում 89-ի տան դիմաց, և նույն փողոցում №1 մանկապարտեզի դիմաց, Ճավճավաձե և Տերյան փողոցների խաչմերուկում, Ռուսթավելու և Շահումյան փողոցների խաչմերուկում, Ռուսթավելի փողոցում №33 տան դիմաց, Նալբանդյան փողոցում և Նալբանդյան և Չարենց փողոցների խաչմերուկում:
Տենդեր-մցույթին մասնակցելու հայտերի ներկայացման վերջնաժամկետը մինչ 2018թ.-ի մարտի 13-ն է: Տենդեր-մրցույթը հայտարարվել է 14 237 լարի չափով:
Սակայն, երկար տարիներ Դարբինյան և Կեցխովելի փողոցների խաչմերուկում բաց մնացած դիտահորը (այս նյութի լուսանկարում տվյալ դիտահորն է) կրկին բաց է մնալու: Բացի այդ բաց են մնում նաև շատ այլ դիտահորեր, որոնք դեռ չեն հայտնվել մեր օբյեկտիվի տեսադաշտում:
Շուշան Շիրինյան