Ներկայացնում ենք Ախալքալաքի մեծամասնական ընտրաշրջանում ընտրությունների նախնական տվյալները առանձին ընտրատեղամասերում:

№46.40.66 ընտրատեղամասում (№2 դպրոցի շենքում) ավարտվեց ձայների հաշվարկը: 622 ընտրողներից քվեարկել է 238 մարդ: Ըստ նախնական տվյալների, այս ընտրատեղամասում նշանակալիորեն առաջ է և հաղթում է իշխող կուսակցությունը, և այս կուսակցության թեկնածուն: Ձայները բաժանվել են հետևյալ կերպ.

Մեծամասնական ցուցակներ.
Շաքրո Այվազյան – 1 ձայն
Արսեն Կարապետյան -41 ձայն
Աշոտ Սահարյան – 11 ձայն
Արմենակ Փոլորչյան – 3 ձայն
Մերուժան Կարախանյան – 1 ձայն
Հենզել Մկոյան – 145 ձայն
Արտաշես Փալանջյան – 27 ձայն
Ռոբերտ Ջաղացպանյան – 1 ձայն:

Կուսակցություններ \ դաշինքներ.
«Պաատա Բուրճուլաձե – Պետությունը ժողովրդի համար», – 1 ձայն
«Դեմոկրատական շարժում – Միասնական Վրաստան» (Նինո Բուրջանաձե) – 7 ձայն
Միացյալ ազգային շարժում – 43 ձայն
Հանրապետական կուսակցություն- 8 ձայն
Հայրենասերների դաշինք – 7 ձայն
Կոմունիստական կուսակցություն – 1 ձայն
Կուսակցություն «Սաքարթվելո» – 2 ձայն
«Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան» – 151 ձայն
Ազատ դեմոկրատներ (Իրակլի Ալասանիա) – 2 ձայն
Ազգային Ֆորում – 2 ձայն
Ժողովրդական կուսակցությունը – 1 ձայն

Անվավեր են հաստատվել մեծամասնական պատգամավորի` 7 և կուսակցական ցուցակների` 12 քվեաթերթիկ:

Ախալքալաքի № 67 ընտրատեղամասում (№1 դպրոցի շենքում) առաջատար է կրկին իշխող կուսակցությունը և կուսակցության մեծամասնական թեկնածուն: Ձայները բաժանվել են հետևյալ կերպ.

Մեծամասնական թեկնածուները.
Շաքրո Այվազյան – 2 ձայն
Աշոտ Սահարյան – 25 ձայն
Մերուժան Կարախանյան – 1 ձայն
Արտաշես Փալանջյան – 62 ձայն
Արսեն Կարապետյան – 67 ձայն
Հենզել Մկոյան – 191 ձայն

Կուսակցություններ \ դաշինքներ.
«Դեմոկրատական շարժում – Միասնական Վրաստան» (Նինո Բուրջանաձե) – 9 ձայն
Հայրենասերների դաշինք – 18 ձայն Միացյալ ազգային շարժում – 72 ձայն
«Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան» – 204 ձայն

Ինչպես նաև որոշ կուսակցություններ ստացել են 1-2-ական ձայն: Անվավեր են հաստատվել մեծամասնական պատգամավորի` 7 քվեաթերթիկ և կուսակցական ցուցակների` 17:

Խորենիա գյուղում, №65 ընտրատեղամասում, մեծամասնական թեկնածուների ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

Հենզել Մկոյան – 154 ձայն
Արսեն Կարապետյան – 45 ձայն
Աշոտ Սահարյան – 18 ձայն
Արտաշես Փալանջյան – 15 ձայն

№50 ընտրատեղամասում, Կիրովական գյուղում, մեծամասնական թեկնածուների ձայների բաշխման իրավիճակը հետևյալն է.
Հենզել Մկոյան – 113 ձայն
Արսեն Կարապետյան – 16 ձայն
Աշոտ Սահարյան – 16 ձայն
Արտաշես Փալանջյան – 15 ձայն
Շաքրո Այվազյան – 5 ձայն