ՏԻՄ ընտրությունների նախաշեմին jnews-ը հարցազրույցների շարք ներկայացրեց, որտեղ Ախալքալաքի քաղաքապետի թեկնածուները իրենց տեսակետներն են արտահայտում տարբեր հարցերի շուրջ: 3 թեկնածուից հարցազրույց չստացվեց վերցնել:
Հոկտեմբերի 19-ին մենք հրապարակեցինք 3 թեկնածուների հարցազրույցները:
6 թեկնածուներից, 2-ին՝ Զուրաբ Օզբեգիշվիլիին առաջադրված «Միասնական ազգային շարժում» կուսակցությունից և Ռուբեն Մկրտչյանին առաջադրված «Գիորգի Վաշաձե-Միասնական նոր Վրաստան» դաշինքի կողմից, ինչպես ամբողջ նախընտրական շրջանում, այնպես էլ հիմա մենք չկարողացանք գտնել:
Իսկ իշխող «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» կուսակցության թեկնածու Յուրիկ Ունանյանը երկու օր ասում էր, որ կուսակցության կենտրոնական շտաբից կճշտի, արդյոք կարող է հարցազրույց տալ, հոկտեմբերի 19-ին ասաց, որ չի հրաժարվում հարցազրույցից, բայց ժամանակ չունի, իսկ այսօր չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: