Հուլիսի 31-ին Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում օրն սկսվեց տոնական տրամադրությամբ և այդպես շարունակվեց մինչև Տերյանական միջոցառման ավարտը։

Վահան Տերյանի հայրենի գյուղում 1967 թվականից այցելուներ են գալիս միջոցառմանը մասնակցելու, այցելում գրողի տուն-թանգարան, այնուհետև տոնական օրը շարունակում գյուղին հարակից բացօթյա տարածքում։ Տարեցները և երիտասարդները օրվա խորհուրդը և նշանակությունը ընկալում են յուրովի և տարբեր։

Այս տարի Թբիլիսիից և Երևանից հրավիրված ստեղծագործ խմբեր չէին եկել, սակայն անհատներ և հյուրեր արտասահմանից բավականին շատ էին։ Տոնական օրվա անպակաս մասն է կազմում արդեն ավանդույթ դարձած հյուրասիրությունը: Տեղացիները հյուրերին պատվում և հյուրասիրում են տարբեր ուտեստներով:

Ջուլիետա Տոնականյան
Հերմինե Կարապետյան