Պետբյուջեից Նինոծմինդայի մունիցիպալիտետում ասֆալտապատվում է 3 ճանապարհ՝ 5 452 596 լարի ընդհանուր արժողությամբ։ Աշխատանքների կատարման մրցույթն արդեն հայտարարված է։
Այդ նախագծերի իրականացման համար պետբյուջեից հատկացվում է գումարի 95%-ը, իսկ տեղական բյուջեից՝ 5%-ը։
Տենդերային մրցույթի ավարտից և համապատասխան բոլոր փաստաթղթերի նախապատրաստումից հետո կսկսվեն հետևյալ ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները.
Փոկա-Վլադիմիրովկա ճանապարհի ասֆալտապատումը երկամյա նախագիծ է (2024-2025թթ.): Աշխատանքները 2024 և 2025 թվականներին կիրականացվեն 10 -ական շաբաթվա ընթացքում։ Ասֆալտապատվող ճանապարհի ընդհանուր երկարությունը 2,65 կմ է։
Ժդանովական-Սամեբա ճանապարհը և Սաթխա գյուղում կառուցվող ճանապարհը կլինի բետոնե, 4143 մ ընդհանուր երկարությամբ։