Այսօր ժամը 14:59-ի սահմաններում Ջավախքում զգացել են երկրաշարժի ցնցումներ: Էպիկենտրոնը եղել է Նինոծմինդայի շրջանի Սաթխա գյուղում: Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,3 բալ:

Տատանումներն ուժեղ զգացվել են նաև Ախալքալաքում, նախնական տվյալներով երկրաշարժը վնաս չի պատճառել: