Նինոծմինդա քաղաքի կլինիկան աշխատում է սահմանափակ ռեժիմով, հիվանդանոցի մուտքը սահմանափակ է: Հիվանդանոցում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակված 7 անձ:
Նինոծմինդայի կլինիկայում, բժշկական անձնակազմից յոթ հոգի վարակվել են կորոնավիրուսով և գտնվում են ինքնամեկուսացման մեջ: Նրանցից երեքը բժիշկ են, իսկ մնացածը՝ կլինիկայի աշխատակիցներ:
Ինչպես հայտնել է Նինոծմինդայի կլինիկայի մենեջեր Նատո Իրեմաձեն, բոլոր կորոնավիրուսով վարակվածները և նրանց հետ շփման մեջ գտնվողները գտնվում են ինքնամեկուսացման մեջ:
«Հաշվի առնելով այն փաստը, որ կլինիկայի վերակենդանաբանը վարակվել է կորոնավիրուսով, մենք այլևս չենք կարող հիվանդներ ընդունել», – ասում է նա:
Իրեմաձեն նաև հավելել է, որ բնակչությունն ընդհանրապես հեռավորություն չի պահպանում, և բոլոր այն նորմերը նույնպես, որոնք սահմանված են առողջապահության նախարարության կողմից:
«Մարդիկ պետք է տանը մնան և տնից դուրս գան միայն անհրաժեշտության դեպքում: Տեսեք, թե ինչ է կատարվում քաղաքի կենտրոնում, քանի մարդ ընդհանրապես չի պահպանում անվտանգության կանոնները: Նինոծմինդա քաղաքի կլինիկայում պահպանվում են բոլոր նորմերն ու առաջարկությունները: Այն բժիշկները, ովքեր չեն վարակվել, աշխատում են ֆորս-մաժորային իրավիճակներում», – նա հայտնել է Nor.ge-ին:
Նինոծմինդա քաղաքի կլինիկայում աշխատողները թեստավորվում են յոթ օրը մեկ: Իրականացվում է ախտահանում: Հիվանդանոցի մուտքի մոտ կանգնած է բուժքույրը և պահակը: Նրանք չափում են հիվանդանոց մտնողների ջերմությունը և ախտահանում ձեռքերը: