Դարիալի կիրճում ավտոճանապարհը պետք է բացվեր հունիսի 4-ին 17:00-ից, այս մասին հաղորդում էր տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների Նախարարությունը, սակայն ճանապարհը դեռևս բաց չէ, հնարավոր սողանքների պատճառով:

Տարածաշրջանային զարգացման Նախարարությունը տարածել էր տեղեկատվություն, համաձայն որի Լարսով ճանապարհը պետք է բացվեր: (http://georoad.ge/?lang=geo&act=news&func=menu&uid=1467618635) Որում ասվում է` «Ճանապարհի բացումից հետո երթևեկությունը հնարավոր կլինի բոլոր տեսակի ավտոմեքենաների համար հատուկ ռեժիմով, մեքենաների երթևեկությունը կվերահսկի Վրաստանի ՆԳՆ պարեկային ոստիկանությունը: Նշենք, որ ավտոճանապարհի բացումը հնարավոր դարձավ Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների Դեպարտամենտի և «Պետական շինարարական ընկերության» 24-ժամյա աշխատանքի շնորհիվ», – ասված է հուլիսի 4-ի հայտարարության մեջ:

Սակայն այսօր, հուլիսի 5-ին, ճանապարհը դեռ փակ է: Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների Նախարարությունը տարածեց նոր տեղեկատվություն, որում հաղորդվում է, որ հուլիսի 4-ից 7-ը Արելյան Վրաստանում սպասվում են առատ տեղումներ, որը կարող է առաջացնել սողանքներ և սելավային գործընթացներ:

«Հաշվի առնելով այս կանխատեսումը, կանխելու համար հնարավոր ռիսկերը, Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների Նախարարությունը որոշում է կայացրել Դարիալի կիրճում ճանապարհի վրա երթևեկության սահմանափակման հետ կապված: Երթևեկությունը կվերականգնվի այն բանից հետո, երբ համապատասխան իրավասությունների գերատեսչությունները բացառեն օդերևութաբանական և երկրաբանական տեսակետից, նշված ռիսկերի հնարավորությունը», – ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Մցխեթա – Ստեփանծմինդա – Լարս ճանապարհի վրա երթևեկությունը Դարիալի կիրճում դադարեցվել էր հունիսի 3-ին, երբ հորդառատ անձրևների արդյունքում Դեվդորակյան կիրճի հոսքը արգելափակել էր Թերեք գետի հունը, որից հետո գետը փոխել էր իր ուղղությունը և քշել Մցխեթա – Ստեփանծմինդա – Լարսի մոտ 800 մետր ավտոճանապարհ:

Էդիտա Բադասյան